Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար հանդես է գալիս հայկական բանակի մարտունակության մասին անհեթեթ հայտարարություններով, մտացածին վերլուծություններով, հոդվածներով և տարբեր տրամաչափի գրչակների ու փորձագետների մեկնաբանություններով: Ռազմական գործի ադրբեջանցի «գիտակների» համար հերթական մտավարժանքների առիթ է դարձել Հայաստանում պարտադիր ժամկետային ծառայության սահմանային տարիքն ավելացնելու քննարկումները:
Միաժամանակ նաև հաճախակի են դարձել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքի ռմբակոծությունների մասին սպառնալիքները, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարությունները:
|
«Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ՝ հոգով թզուկներիդ, դարձնե կատարյալ մարդ և Հայ, արժանի անկախության...» Գարեգին Նժդեհ
Երկրային ժամանակի սկզբում առաջացած Ազգերր, որոնք ծնունդ առան երկրի կենտրոնական մասում, գլխավոր մայր լեզվի տրոհման հետևանքով ձևավորվեցին և բաժանվեցին որպես այլ լեզվամտածողության խմբերի ու բնական մղղումներով տեղից տեղ շարժման հաջորդական ալիքներով տարածվեցին և սփռվեցին աշխարհի չորս մասերում։ Ինֆորմացիայի և նյութի միջև տեղի ունեցած ակտիվ փոխակերպման մեխանիզմով ձևավորվեց տարբեր ազգերի բազմամի
...
Շարունհակություն »
|
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հանդես է եկել հեռուստաուղերձով:
Ստորև ներկայացնում ենք Նախագահի ուղերձի տեքստն ամբողջությամբ:
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունի
...
Շարունհակություն »
|
Պատերազմական իրադրություն. արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել զավթիչ հայերին և փառապանծ ադրբեջանական բանակն առաջին իսկ վայրկյաններին տոնել է մի շարք հաղթանակներ: Իսկ թշնամին խուճապահար նահանջում է: Ադրբեջանական ԶԼՄ-նեը զօր ու գիշեր լուսաբանում են մարտական գործողություննները: Սակայն, նույնիսկ բազմաթիվ լրատվական միջոցները չեն հասցնում լիարժեքորեն լուսաբանեն ադրբեջանական բանակի հաղթանակները, քանի որ գլխապտույտ հաջողությունները հաջորդում են միմյանց: Ստիպված այդ սուրբ գործին են ներգրավվել սպորտային, խոհարարական և այլ կենցաղային բնույթի հաղորդումների մեկնաբանները: Դա էլ չի թեթևացնում ադրբեջանցի լրագրողների հաճելի հոգսերը, քանի որ ադրբեջանական բանակն անկասելիորեն սլանում է դեպի Երևանի մատույցները:
|
Խորհրդային տարիներ. Բաքու-Մոսկվա չվերթի օդանավում կատարվում է նստեցում: Ուղեկցորդուհիները նկատում են, որ մի տարեց ադրբեջանցի ինքնաթիռ է մտնում ոչխարի հետ միասին:
- Ու՞ր եք տանում այդ ոչխարը,- հարցնում է ուղեկցորդուհիներից մեկը: - Լսիր, թանկագինս, սա ընդամենը մաղարիչ է, իսկ ոչխարը սովորում է Մոսկվայում,- պատասխանում է տարեց ադրբեջանցին:
Պատկերացնում ե՞ք, թե քանի մաղարիչ է «մատաղ» արվել Նաթիգ Կարաբախլիի ուս
...
Շարունհակություն »
|
Հանդիպում են ադրբեջանական քարոզչամեքենան և միջազգային հանրությունը: - Տանջի’ր ինձ, - թախանձագին խնդրում է ադրբեջանական քարոզչամեքենան: - Չե’մ տանջի, - քրքջալով մերժում է միջազգային հանրությունը:
Տխուր անեկդոտ է, սակայն այն բնորոշում է ադրբեջանական քարոզչամեքենայի իսկական էությունը:
|
Մինչ Իլհամ Ալիևը պիոներական ջանասիրությամբ համարյա ամեն օր հայերին սպառնում է պատերազմով, բուն Ադրբեջանում, այսպես կոչված «Նախիջևանյան կլանն» աննկատ կերպով կորցնում է իր դիրքերը: Իրավիճակը զավեշտալի և նույնքան ողբերգական երանգներ է ստանում, քանի որ հայերը չեն վախենում սպառնալիքներից, իսկ ադրբեջանական հասարակությունն արդեն սովոր է ալիևյան վիրտուալ պատերազմներին և հաղթանակներին: Իսկ կլանը թեև դանդաղ, բայց անշեղորեն գլորվում է անդունդը:
Իսկ ուրվականը բնավ էլ կոմունիզմինը չէ, քանի որ նույնիսկ խորհրդային տարիներին այդ վարչական միավորումում իշխել են միջնադարին յուրահատուկ կլանային համակարգն ու դրանից բխող հոռի բարքերը: Սա կրկին ապացուցում է, որ «Ադրբեջան» ա
...
Շարունհակություն »
|
Հանդիպում են երկու ադրբեջանցի պաշտոնյաներ` Թոֆիկն ու Ահմեդը:
- Լսիր, Ահմեդ, - ասում է Թոֆիկը, - վերջին ժամանակներս ինձ կանայք սկսել են դուր գալ: Ի՞նչ է, ստացվում է, որ ես լեսբուհի ե՞մ:
Սա տիպիկ ադրբեջանական անեկդոտ է (ի դեպ, ոչ այնքան հեռու ճշմարտությունից)` ադրբեջանական այսպես կոչված «էլիտայի» լակմուսի թուղթը: Որևէ երկրում նման դիպուկ ինքնաբնորոշման անհնարին է հանդիպել: Ի վերջո, մարդիկ դարերով հարեմ են ունեցել և ունեն: Եվ բնավ էլ կարևոր չէ հարեմի անդամների սեռային պատկանելութ
...
Շարունհակություն »
|
Որքան շատ է Քենան Գուլուզադեն հոդվածներ գրում, այնքան ավելի կասկածանքով եմ վերաբերում Դարվինի տեսությանը: Առհասարակ, Քենան Գուլուզադեն հակադարվինյան երևույթ է, քանզի, հակառակ այդ ուսմունքի տրամաբանությանը, նա ավելի տխմար է, քան իր հայրը` Վաֆա Գուլուզադեն: Վաֆայի մոտ գոնե ժամանակ առ ժամանակ ստացվում է հոդաբաշխ ստեր արտաբերելն, իսկ Քենանը Դարվինի հակառակորդների համար հիանալի գտածո է` փորձանմուշ:
|
Ազգայնականության ժամանակակից տեսաբանները «ազգ» և «ազգայնականություն» եզրերին մոտենում են տարբեր, երբեմն գրեթե հակադիր և իրարամերժ դիրքերից։
Կարելի է ընդհանուր մոտեցումները բաժանել երկու հիմնական ուղղությունների։ Առաջինները ազգը և ազգայնականությունը համարում են արհեստական և ժամանակավոր, երկրորդները` բնական և հավիտենական երևույթ։
Ըստ առաջինների մոտեցման, ազգն առաջացել է, քանի որ այն անհրաժեշտ էր կապիտալիզմի արդյունավետ զարգացմանը։ Նրանք գտնում են, որ մինչև կապիտալիզմի զարգացումն ազգեր չեն եղել, որ դրանք ժամանակավոր երևույթ են և եթե կապիտալիստական տնտեսությանն անհրաժեշտ չլինեն, ապա կվերանան։
...
Շարունհակություն »
| |