Ս.թ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ:
Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված ևս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում: Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել և անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, հաղորդում է&nb
...
Շարունհակություն »
|
Տարբեր տրամաչափի կիսագրագետ և խելացնոր ադրբեջանցի «քաղաքագետները» և «փորձագետները» տարիներ շարունակ զբաղվել և զբաղվում են քաղաքական երազխաբությամբ` փորձելով զավակ ունենալ: Բայց, իրականությունն այն է, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և նրա մանկլավիկների շարունակական երազխաբության արդյունքում այդ երազած «զավակը» ոչ միայն չի ծնվում (չի էլ կարող ծնվել), այլ բառիս բուն իմաստով սպառնում է հասարակ քաղաքացիների զավակներին: Սակայն, ուշագրավն այն է, որ վերջին շրջանում նրանք սենսացիոն բացահայտումներ են արել` սկսել են գիտակցել, որ պատերազմները մղվել և դեռևս մղվելու են Հայաստանի տարածքում:
Գաղտնիք չէ, որ ցանկացած սառեցված հակամարտությունում, այդ թվում նաև Արցախի հիմնահարցում առկա անդորրը հարաբերական է, և որ այն ցանկացած պահի
...
Շարունհակություն »
|
Հայ Դատը, կամ Հայոց պահանջատիրությունը գործընթացների մի ամբողջություն է, որի վերջնական նպատակը մեր ազգի համար բնական և կենսական այնպիսի պայմաններ ապահովելն է, որոնք կբացառեն ցեղասպանության կրկնությունը կամ սպառնալիքը, և կապահովեն մեր բնականոն կյանքն ու զարգացումը մեր պատմական Հայրենիքում:
Հայ Դատն` իր այսօրվա ըմբռնումով բացվել է Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, որի ընթացքում իր գագաթնակետին հասավ մեր Հայրենիքի ամբողջ տարածքում հայերիս որպես ազգ ոչնչացնելու թուրքական ծրագրի իրագործումը, ուստի և այն Ցեղասպանության հետևանք է և իր արդար լուծումը Ցեղասպանության հետևանքները վերացնելով է գտնելու: Դրանք են. մարդկային կորուստները, մշակութային կորուստները, տարածքային կորուստները, նյութական կորուստները:
Ամենածանր և անվերականգնելի են, իհարկե, մարդկային կորուստները: Սրանց մեջ են մտնում ոչ միայն այն մեկ ու կես միլիոնը
...
Շարունհակություն »
|
12.02.2010 «Frost over the world» Պարոն Նախագահ, թուրքական կողմն ասում է, որ հայկական կողմն է մեղավոր գործընթացի ձգձգման համար: Արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել:
Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման գործընթացը սկսելու համար: Ոչ միայն մեզ, այլ բոլորի համար էլ տարօրինակ է, թե ինչո՞ւ են թուրքերը կարծում կամ պնդում, որ հայկական կողմը ձգձգում է վավերացումը: Ընդհակառակը, ակնհայտ է, որ թուրքերն են ձգձգում:
Թուրքե՞րն են ձգձգում վավերացումը:
|
Շնորհակալություն, պարո՛ն Ռոբերթսոն,
Ես առաջին անգամ եմ "Չեթմ Հաուս"-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, "զինակիցը"` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ համար կրկնակի հաճելի է մասնակցել այս քննարկմանը: Իսկ ինչո՞ւ զինակից. որովհետև մենք լորդ Ռոբերթսոնի հետ համատեղ լուրջ ճանապարհ ենք անցել, անգամ հասցրել ենք պայմանավորվել ու կազմակերպել հայկական զորամիավորումների մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը: Այնպես որ` ուրախ եմ և ողջունում եմ ձեզ, պարո՛ն Ռոբերթսոն:
Այսօր ուզում եմ այս հարգարժան լսարանի առջև խոսել Հարավային Կովկասի ու Հայաստանի մասին, խաղաղության ու սպառնալիքների, մեր տարածաշրջանում ապրող ստեղծագործ մարդկանց ու անվտանգության մասին,
...
Շարունհակություն »
|
Արդեն քանիցս ստիպված ենք եղել նշելու, որ «ադրբեջանցի գիտնական» և «գիտություն» եզրույթները գտնվում են հակադիր բևեռներում:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերը նշվածի իրավացիությունը շատ հաճախ ապացուցում են հենց ադրբեջանցի «գիտնականները»: Քանզի, ցանկացած բանական մարդ (հատուկ շեշտում ենք Ռիզվան Հուսեյնովի համար, որպեսզի օրվա մեջ գոնե մեկ ժամ մնա բանականության սահմաններում), ծանոթանալով ադրբեջանցի «գիտնականների» և «մտավորականների» մտքի «թռիչքներին», լիովին կհամոզվի, որ գործ ունի կլինիկական դեպքերի հետ:
|
Թոդան գյուղը սեպի պես խրված էր հայկական գյուղերի արանքը, և այնտեղից օրնիբուն գնդակոծում էին Շահումյան շրջանի գյուղերն ու ճանապարհները: Թոդանի գրավման հարցում հապաղելը հավասար էր կործանման, և տղաներից երեսունը վճռեցին ոչնչացնել այդ կրակակետերը ու պաշարեցին գյուղը: Շատերը նրանց այդ քայլը համարում էին գիտակցված մահավան դուռը գնալ, քանզի մերոնք լավ տեղեկացված էին, որ Թոդանում ավելի քան 400 լավ զինված օմօնակններ և վարձկաններ էին դիրքավորվել: Բայց այլ ելք չկար:
Հրամանատարությունը Համլետ Մինասյանին, որպես փորձառու զինվորականի, նշանակեց Էրքեջ-Մանաշիդի բարձրունքներից Թոդանի գրոհի կրակային օժանդակությանը ուղղություն տվող, և նա անմիջականորեն չպետք է մասնակցեր մարտերին:
- Նրանց բազմատեսակ սպառազինության դեմ, մեր ամենամեծ զենքը գնդացիրն էր ու մի հատ էլ նռնակակնետ,- հիշում է «Տիգրան մեծ» ջոկատի ազատամարտիկ Հայկ Դանի
...
Շարունհակություն »
|
1994 թվականի ապրիլի 16-ին Ֆիզուլիի մերձակայքում ընթացող ահեղ ճակատամարտը վերջինը եղավ Հարությունի համար: Նա ծանր վիրավորվեց: Գնդակը դիպել էր դեմքին ու անշարժացել պարանոցի հատվածում: Հարությունին անգիտակից վիճակում տեղափոխեցին Երևան: Բժիշկներն արեցին անհնարինը հայ ազատամարտիկի կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Հարություն Հարությունյանը մահացավ ապրիլի 24-ին… Ոչ ոք չզարմացավ, երբ մի օր Հարությունը հայտարարեց, թե գնալու է ճակատ ու կռվելու է Արցախի ազատագրման համար: - Մի օր, - հիշում է Հարությունի մայրը` տիկին Էմման, - ապրիլ ամիսն էր, որդիս տուն եկավ կարմրած աչքերով: Նա 5-րդ թե 6-րդ դասարանում էր սովորում: Պարզվեց, որ պատմության ուսուցչուհին խոսել է Եղեռնի մասին, ցույցադրել ֆոտոնկարներ, պատմել տարբեր ականատեսների հիշողություններից: Հարությունը երկար ժամանակ ուշքի չէր գալիս, հետո էլ սկսեց Հայոց պատմությունն ուսումնասիրել:
|
«Գետաշենում շրջափակման մեջ էինք ընկել: Գրոհով շրջափակումը ճեղքելն անհնար էր, քանզի մեր ուժերը փոքրաթիվ էին: Ստիպված պետք է ժամանակ շահեինք, բայց սովը ճնշում էր, սննդամթերքը վերջացել էր ու որևէ օգնության հուս չկար: Մեկ էլ հանկարծ ուտելիք հայտնվեց: Պարզվեց, որ մեր Արջն է մի քանի տղաների հետ անցել թշնամու թիկունք, հայթայթել սնունդ ու հասցրել մեզ», - ամեն առիթով պատմում է ազատամարտիկ Գնել Հակոբյանը:
Արջը թշնամիների սարսափն էր դարձել: Նրա հերոսությունների և քաջագործությունների մասին առասպելներ էին պատմում: Մարտադաշտում այդ փոքրամարմին ու լռակայց քսանութամյա երիտասարդն իսկական դյուցազն էր դառնում:
Պատերազմում շատ շուտ պարզվեց, որ նա ջոկատում ամենաքաջ ու անվեհեր մարտիկն է: Նա կարծես ջոկատի ողնաշարը լիներ: Տղաները նրան Արջ կոչեցին հենց առաջին օրից` կազմվածքին չհամապատասհանող, տիտանական ուժի համար: Ծանր հակատանկայ
...
Շարունհակություն »
|
«Մինչև Ղարաբաղը չմիավորվի Հայաստանին, ես այստեղից վեր կացողը չեմ»,- հայտարարեց Արշակ Ղամբարյանը, երբ մայրը գտավ Ազատության հրապարակում հացադուլի նստած իր որդուն: Դրանից միայն 23 օր անց բժիշկներն ուշակորույս Արշակին կարողացան մի կերպ հիվանդանոց հասցնել: Նույն գիշեր, սակայն, Արշակը, ուշքի գալով, փախավ հիվանդանոցից, զենք ճարեց ու մեկնեց Գորիս:
Ամեն անգամ, երբ նա վերադառնում էր հերթական մարտից` Կոռինձորից, Շուշիից, Լաչինից, Ֆիզուլիից, նրա կրտսեր եղբայրը` Ղազարը, որ ըմբշամարտիկ էր ու բռնցքամարտիկ, թախանձում էր. «Ինձ էլ տար հետդ էլի, էս ուժս ո՞ր օրվա համար է»: Բայց Արշակը եղբորը միշտ նույն պատասխանն էր տալիս. «Դու տանը պիտի մնաս, իմ հույսը դու ես: Որ զոհվեմ, մերոնց ո՞վ պիտի տիրություն անի»:
|
|