Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Январь » 20 » Ստախոս մուեզինը կամ Ռիզվան Հուսեյնովի «պատմական» արկածների շարքից
21:44
Ստախոս մուեզինը կամ Ռիզվան Հուսեյնովի «պատմական» արկածների շարքից
Արդեն քանիցս ստիպված ենք եղել նշելու, որ «ադրբեջանցի գիտնական» և «գիտություն» եզրույթները գտնվում են հակադիր բևեռներում:   

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերը նշվածի իրավացիությունը շատ հաճախ ապացուցում են հենց ադրբեջանցի «գիտնականները»: Քանզի, ցանկացած բանական մարդ (հատուկ շեշտում ենք Ռիզվան Հուսեյնովի համար, որպեսզի օրվա մեջ գոնե մեկ ժամ մնա բանականության սահմաններում), ծանոթանալով ադրբեջանցի «գիտնականների» և «մտավորականների» մտքի «թռիչքներին», լիովին կհամոզվի, որ գործ ունի կլինիկական դեպքերի հետ:  

Անկեղծ ասած, հոդվածը վաղուց էր պատրաստ, սակայն, չցանկանալով փչացնել ընթերցողների ամանորյա տրամադրությունները (ի վերջո, Ռիզվան Հուսեյնով անվամբ երևույթը շատերի մոտ տհաճություն կառաջացներ), այն ներկայացվում է փոքր ինչ ուշացմամբ: Խոսքը վերաբերում է 2009թ. դեկտեմբերի 24-ին վերջինիս կողմից հրապարակված այն հոդվածին, որտեղ նա փորձում է քննադատել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանին: 

Մի կողմ ենք թողնում հոդվածում վերջինիս օգտագործած արտահայտությունները` «խեղկատակ», «կապկում» և «դեգեներատ»: Դա Ռ.Հուսեյնովի անձնական մակարդակի (ավելի ճիշտ` դրա բացակայության) խնդիրն է: Տպավորություն է ստեղծվում, որ նա իր ինքնակենսագրությունն (CV) է ներկայացրել, սակայն` սխալ հասցեով: Ավելին, կարելի է նաև պնդել, որ Ռ. Հուսեյնովն այդ չարաբաստիկ ինքնակենսագրությունը գրել է Ի.Ալիևի աշխատակազմին ներկայացնելու և հակահայ հիստերիա բարձրացնելու նպատակով` ողորմության հերթական չափաբաժինը ստանալու համար: Ինչպես ասում են` մարդը սխալական է, և արդյունքում Ռ.Հուսեյնովի կյանքի խիստ գաղտնի դրվագները հայտնի են դարձել համացանցի ընթերցողներին:  

Հարկ է նշել, որ Հայ ժողովրդի պատմության շուրջ իր դարակազմիկ «դատողություններում» Ռ.Հուսեյնովը դիմել է միմիայն քոչվորին յուրահատուկ պարզ խորամանկության` հայերեն «Հայ ե՞ս» հարցադրումը հնչեցրել է ռուսերեն «Хай ес?» (ընդ որում, սխալ տարբերակով «Хаес?»): Արդյունքում, ռուսալեզու ընթերցողն, ով չի տիրապետում հայերեն լեզվին, կկարծի, որ «хай»-երն ինչ որ անհասկանալի ցեղեր են: Իսկ եթե, Ռ.Հուսեյնովը «хай ес?» եզրույթը թարգմաներ ռուսերեն, ապա հոդվածի շարունակությունը և հետևաբար այլ կեղծարարություններն անիմաստ կլինեին: Քանի որ ռուսերենում բացակայում է «Հ» տառն, ապա «Հայ ե՞ս» հարցադրումն այդ լեզվով հնչում է «хай ес?»: Սա փաստ է, որ Ռ.Հուսեյնովը և ադրբեջանցի այլ կեղծարարները չեն կարող ժխտել: Իրականում, «Хай ес?» հարցադրման թարգմանությունը ռուսերենում պետք է հնչեր` «Ты армянин?»: Բոլորին է հայտնի, որ հայերն իրենց անվանում են «хай»` ի պատիվ Հայկ նահապետի: Բայց և այնպես, միայն պատկերացնել կարելի է, թե քանի անքուն գիշերներ է անցկացրել ադրբեջանական մտքի սույն «հսկան», որպեսզի մտահաղացներ այդ պարզունակ խորամանկությունը: 

Ի «պատիվ» Ռ.Հուսեյնովի, նշենք, որ վերևում բերված օրինակը նրա միակ «գլուխգործոցը» չէ, ուստի և նրա անցկացրած անքուն գիշերների քանակից դատելով, պետք է ասել, որ հոդվածի որոշ դրվագներում նկատվում են հոգեկան շեղման նախանշաններ:  

Մասնավորապես, նա նշում է, որ մինչև 17-18-րդ դարը Եվրոպայում և Արևելքում մարդկանց տարբերակում էին ոչ թե ազգային, այլ կրոնական պատկանելությամբ` հատկապես օրինակ բերելով պարսիկներին, արաբներին և թուրքերին: Ավելին, Ռ.Հուսեյնովը, մոռանալով իր իսկ բերած «օրինակը», նշում է, որ նույնը վերաբերում էր նաև Արևելքի քրիստոնյաներին, ովքեր, իբր, բաժանվում էին «Խաչփարաստների» և միաբնակ հայերի: Հատկանշական է, որ «Խաչփարաստ» բառը Ռ.Հուսեյնովը թարգմանել է, որպես «Ուղղափառ»: Հասկանալի է, որ նա օրգանական ատելություն է տածում իրանցիների և տարածաշրջանի բնիկ այլ ազգերի նկատմամբ: Սակայն, ցանկացած իրանագետ կնշի, որ «Խաչփարաստ» նշանակում է «Խաչապաշտ», այն է` քրիստոնյա: Ուստի, եթե նույնիսկ հավատանք Ռ. Հուսեյնովի մտքի «թռիչքին», ապա Արևելքի քրիստոնյաներն, այդ թվում նաև հայերը պետք է կոչվեին «Խաչփարաստներ»:

Սա, իհարկե, նույնպես անքուն գիշերների հետևանք է, քանի որ հայերն, ասորիներն, արաբներն ու պարսիկները միշտ էլ ունեցել են իրենց ազգային ինքնագիտակցությունը: Այլ հարց է, որ թուրքերն (այդ թվում նաև ադրբեջանցիները) ազգային հարցը միտումնավոր կերպով քողարկել են կրոնական շղարշով, քանի որ իրենց զավթած տարածքներում նրանք մինչև 20-րդ դարի առաջին քառորդը փոքրամասնություն են կազմել (ի դեպ, «չար» լեզուներն ասում են, որ թե' Ադրբեջանում, և թե' Թուրքիայում նրանք ներկայումս էլ իրականում փոքրամասնություն են կազմում): Այլապես, ի՞նչ տեղի կունենար, եթե Ադրբեջանում շահարկվեր միայն ազգային պատկանելության հարցը: Տեղի կունենար, այն, ինչը վաղ թե ուշ իրականանալու է` լեզգիներն, ավարները, քրդերը, թալիշներն ու թաթերը (հայցում ենք իրենց պատմական հայրենիքում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների ներողամտությունը` նրանց ևս չհիշատակելու համար) ձեռք են բերելու անկախություն:     

Ռիզվան Հուսեյնովի մտքի դաժանության գագաթնակետն է հանդիսանում այն միտքը, որ Եվրոպայից Արևելք և Կովկաս ներթափանցած ազգի և ազգային ինքնությանհասկացության նորաձևությունն է ստիպել ազգերին բաժանվել ըստ  էթնիկ պատկանելության (ուշադրություն դարձրեք, հոգեկան շեղման առաջին նախանշաններն արդեն իսկ ակնհայտ են): Սակայն, զարմանալիորեն, սա թերևս Ռ.Հուսեյնովի հայտնած այն եզակի միտքն է, որին մենք համաձայնում ենք` միայն մեկ չնչին վերապահումով: Այո, Կովկասում դա նորաձևություն է եղել, բայց միայն և միայն ադրբեջանցի «գիտնականների» համար: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նշենք, որ ողջ 20-րդ դարն ադրբեջանցի «գիտնականները» զբաղված էին այդ «նորաձևությամբ»: Սկզբում ադրբեջանցիների նախահայրերը համարվեցին մարերը (բնական է, որ Կովկասում իրենց ապօրինածին վիճակը պետք էր ինչ-որ կերպ օրինականացվեր): Այնուհետև, նորաձևության պահանջարկը փոխվեց, և նախահայրերի դեգերումները տարան աղվանական ուղղությամբ (պատահական չէ, որ Սագարեջոյի վրացական եկեղեցական համալիրը նրանք համարում են աղվանական, հետևաբար և ադրբեջանական ժառանգություն): Այնուհետև, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, մոդայիկ դարձավ թյուրքական ծագումը տարփողելը: Երևի երկաթե վարագույրի առկայությունն էր, որ ադրբեջանցի կեղծարարներին թույլ չի տվել մասնակցելու նորաձևության համաշխարհային մրցույթներին:  

Իսկ եթե առանց կատակի, ապա անցած դարի ընթացքում ադրբեջանական մտքի «հսկաները», որբանոցից նոր դուրս գրված չափահասի նման, զբաղված էին ծնողների որոնմամբ (որոնումները դեռևս շարունակվում են):  

Ինչ վերաբերում է տեղանուններին, ապա Ռ.Հուսեյնովի և նրա նման հատուկ օժտված անձանց համար նշենք, որ Դաղստան, Աֆղանստան, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Պակիստան, Հնդկաստան բառերի վերջին «ստան» արմատը հնդեվրոպայան ծագում ունի («Ոստան» հայերենով և «Օստան» պարսկերենով նշանակում է բնակավայր, մարզ, հայրենիք, հայրենի եզերք և այլն: Պատահական չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վարչականորեն բաժանված է օստանների): Ուստի, չարժե «Ոստան» կամ «Օստան» բառին վերագրել, ավելի ճիշտ, լղոզել թուրքական ծագում: Գիտենք, որ պատմության այն հատվածները, որտեղ թուրքերը ոչինչ չեն ըմբռնում, կամ հանիրավի սեփականացնում են, կամ էլ` ոչնչացնում:  

Ի վերջո, Ռիզվան Հուսեյնովի ախտորոշումն իր իսկ գործուն մասնակցությամբ հաստատվում է նրա արտահայտած վերջին մտքում, որ Էջմիածինը դա «ուչ մուեզինն» է (երեք մուեզին), իսկ Մատենադարանում պահվում են միայն պարսկական և արաբական մատյանները: Իսկ հիմա հարց ուղղենք Ռ.Հուսեյնովին. «Եթե դուք տարածաշրջանի հնագույն քաղաքակրթության կրողներից մեկն եք, ի՞նչու այդ նույն Մատենադարանում չեն պահվում ադրբեջանական ձեռագրերը»: 

Բայց, թող որ Ռիզվան Հուսեյնովը չհուսահատվի: Եթե Մատենադարանում սկսեն պահ առնվել 20-րդ դարի 20-ական թվականներից հետո լույս տեսած գրքերն, ապա ադրբեջանական գրքերն, անկախ բովանդակությունից, նույնպես կընդգրկվեն այդ ցանկում:  

Կոնստանտին Ազարյան

Категория: Հոդվածներ | Просмотров: 744 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (1)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ