1994 թվականի ապրիլի 16-ին Ֆիզուլիի մերձակայքում ընթացող ահեղ ճակատամարտը վերջինը եղավ Հարությունի համար: Նա ծանր վիրավորվեց: Գնդակը դիպել էր դեմքին ու անշարժացել պարանոցի հատվածում: Հարությունին անգիտակից վիճակում տեղափոխեցին Երևան: Բժիշկներն արեցին անհնարինը հայ ազատամարտիկի կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Հարություն Հարությունյանը մահացավ ապրիլի 24-ին… Ոչ ոք չզարմացավ, երբ մի օր Հարությունը հայտարարեց, թե գնալու է ճակատ ու կռվելու է Արցախի ազատագրման համար: - Մի օր, - հիշում է Հարությունի մայրը` տիկին Էմման, - ապրիլ ամիսն էր, որդիս տուն եկավ կարմրած աչքերով: Նա 5-րդ թե 6-րդ դասարանում էր սովորում: Պարզվեց, որ պատմության ուսուցչուհին խոսել է Եղեռնի մասին, ցույցադրել ֆոտոնկարներ, պատմել տարբեր ականատեսների հիշողություններից: Հարությունը երկար ժամանակ ուշքի չէր գալիս, հետո էլ սկսեց Հայոց պատմությունն ուսումնասիրել:
| |