Դյուրին կլիներ, տրորված ճանապարհ բռնելով, Բաքվի 1905 թվի հայկական ջարդերը պատճառաբանել մի քանի լրագրերի («Կասպի», «Հայաթ»), կամ էլ մի խումբ պանթյուրքիստների և մեկ տասնյակի չափ կիսաընդհատակյա խմբակների քարոզչական գործունեությամբ: Անդրկովկասյան թաթարների զանգվածային հետամնացության ու անգրագիտության պայմաններում, մամուլը չնչին ազդեցություն ուներ: Ավելի արդյունավետ էր աշխատում բազարային քարոզչությունը: Հայերն անհավատ գյավուր են, որոնց պետք է ոչնչացնել: Իսկ նրանց տներն ու հարստությունը պետք է պատկանի մեզ: Այսպիսի քարոզչությունը չէր կարող նշանակալի հաջողություն չունենալ համբալների և թաթարական լյումպեն-պրոլետարիատի շրջանակներում, սակայն 1905 թվականի ողջ ընթացքո
...
Շարունհակություն »