Թոդան գյուղը սեպի պես խրված էր հայկական գյուղերի արանքը, և այնտեղից օրնիբուն գնդակոծում էին Շահումյան շրջանի գյուղերն ու ճանապարհները: Թոդանի գրավման հարցում հապաղելը հավասար էր կործանման, և տղաներից երեսունը վճռեցին ոչնչացնել այդ կրակակետերը ու պաշարեցին գյուղը: Շատերը նրանց այդ քայլը համարում էին գիտակցված մահավան դուռը գնալ, քանզի մերոնք լավ տեղեկացված էին, որ Թոդանում ավելի քան 400 լավ զինված օմօնակններ և վարձկաններ էին դիրքավորվել: Բայց այլ ելք չկար:
Հրամանատարությունը Համլետ Մինասյանին, որպես փորձառու զինվորականի, նշանակեց Էրքեջ-Մանաշիդի բարձրունքներից Թոդանի գրոհի կրակային օժանդակությանը ուղղություն տվող, և նա անմիջականորեն չպետք է մասնակցեր մարտերին:
- Նրանց բազմատեսակ սպառազինության դեմ, մեր ամենամեծ զենքը գնդացիրն էր ու մի հատ էլ նռնակակնետ,- հիշում է «Տիգրան մեծ» ջոկատի ազատամարտիկ Հայկ Դանի
...
Շարունհակություն »
| |