Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Декабрь » 15 » Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության մեխանիզմը
16:07
Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության մեխանիզմը
2003թ.-ից, երբ  Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ լուրջ ուշադրություն դարձվեց տեղեկատվական քաղաքականությանը, մեծ ֆինանսական հոսքեր ներգրավվեցին տեղեկատվական ոլորտ: Այս շրջանում մշակվեց Ադրբեջանի տեղեկատվաքաղաքականության ծրագիրը: Միայն ստույգ և մանրամասն տեղեկատվության առկայության դեպքում կարելի է հասկանալ ադրբեջանական տեղեկատվաքաղաքականության ճշգրիտ սխեման ու նպատակները: Սակայն, նույնիսկ միայն բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությունն ուսումնասիրելով՝ հնարավոր է հետևություններ անել այս ոլորտում Ադրբեջանի նպատակների և գործելաոճի հարցում:

Մի բան  ի սկզբանե պարզ է. 2003-2004 թվականներից սկսած՝ Ադրբեջանում գործում է մի կենտրոն, որը ղեկավարում և կոորդինացնում է ադրբեջանական տեղեկատվական դաշտը: Այս կենտրոնում են մշակվում այն քարոզչական թեզերն ու կարծրատիպերը, որոնք այնուհետև դառնում են Ադրբեջանի երկարաժամկետ կամ կարճաժամկետ քաղաքականության տեղեկատվական աջակիցներն ու ուղղորդիչները: Այս կենտրոնի հրահանգները պարտադիր են բոլոր ադրբեջանական լրատվամիջոցների, ֆորումների, հրատարակչությունների, մշակութային միությունների, պետական կառույցների լրատական բաժինների համար:

Ուսումնասիրելով Ադրբեջանի տեղեկատվական դրսևորումները՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական այդ կենտրոնն ունի գործունեության երկու ուղղվածություն՝

1. երկարաժամկետ տեղեկատվաքաղաքականության ռազմավարություն,
2. կարճաժամկետ տեղեկատվաքաղաքականության ռազմավարություն:

Առաջինի դեպքում  մշակվում են քարոզչական թեզեր և կարծրատիպեր, որոնք ներքին հրահանգների ձևով տարածվում  են բոլոր լրատվամիջոցների, արտասահմանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների, մշակութային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների շրջանում և պարտադիր են մշտական կիրառության համար:

Երկարաժամկետ  տեղեկատվաքաղաքականության դրսևորումներից են «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի զավթում», «Խոջալուի ցեղասպանություն», «1 միլիոն ադրբեջանցի փախստականներ», «ահաբեկիչ հայեր», «Հայաստանում ոչնչացվում է համաշխարհային իսլամական մշակույթը» կեղծ թեզերը:

Եթե այս  քարոզչական թեզերը դիտարկենք ճշմարտացիության  տեսանկյունից, դրանք չեն դիմանա ոչ մի քննադատության, սակայն քարոզչության մեջ տեղեկատվության ճշմարտացիությունը չէ ամենակարևորը: Ադրբեջանական կողմն, անընդհատ և ամենուր կրկնելով դրանք, նպատակ ունի կրկնության միջոցով ուղղակի հավատացնել տալ այդ թեզերին: Այս պարագայում, մեծ սխալ է քարոզչության օրենքներին համապատասխան այս թեզերի տարածման դեմ լրջորեն չպայքարելը՝ հույս դնելով մեր կողմի ճշմարտացիության վրա:

Երկարաժամկետ  քարոզչական թեզերն ու կարծրատիպերն Ադրբեջանում մշակվել են՝

 - Հայերի նկատմամբ, առաջին հերթին՝ ադրբեջանցիների, հետո՝ որևէ այլ ազգի մոտ զգացմունքային լարվածության, հակակրանքի որոշ դրսևորումներ առաջացնող պատմական հորինովի կամ իրական հիմք ունեցող, բայց այլափոխված փաստերի հիման վրա («Խոջալուի ցեղասպանություն»): 
 - Էթնիկական առանձնահատկությունների մասին բացասական կարծրատիպերի ստեղծման, կամ եղածների նենգափոփոխման հիման վրա («ագահ հայեր», «ահաբեկիչ հայեր»):
 - Սոցիալական, կրոնական, քաղաքական, գաղափարական տարբերությունների ընդգծման հիման վրա («Հայաստանում ոչնչացվում է համաշխարհային իսլամական մշակույթը»):

Կարճաժամկետ տեղեկատվաքաղաքականության ռազմավարությունը, ինչպես կարելի է գուշակել անվանումից, ենթադրում է ընդհանուր ռազմավարությանն աջակցող կարճաժամկետ տեղեկատվական գործողություններ կամ ընթացիք խնդիրներին աջակցող տեղեկատվական ալիքների առաջացում:

Ադրբեջանական  նմանատիպ տեղեկատվական ակցիաների սխեման կարելի ներկայացնել այսպես.

1. Գաղտնի կամ բաց խողովակներով պաշտոնական տեղեկատվության/հրահանգի տարածում:

Տեղեկատվության  տարածում տեղական ԶԼՄ դաշտով՝ զուգորդված մեկնաբանություններով (ադրբեջանական ԶԼՄ-ների մեծ մասը հրատարակվում է մի քանի լեզուներով, որոշներին էլ ունեն տարածաշրջանային տարածվածություն):

2. Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկատության փոխանցում միջազգային լրատվամիջոցներին:

3. Միջազգային ամբիոններից թեմայի արծարծում:

Այսպիսի ռազմավարությունը թույլ է տալիս ընթացիք խնդիրների  լուծման համար օպերատիվ կերպով ապահովել տեղեկատվական աջակցություն: Ստորև բերված է ադրբեջանական կարճաժամկետ տեղեկատվական գործողության օրինակ: 

2009թ. սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին հերթական տեղեկատվությունը, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ: Նույն օրը երեկոյան ադրբեջանական vesti.az կայքը տեղադրել էր իբր զոհված հայ զինվորի լուսանկար: Կարճ ժամանակ անց հայտնաբերեց, որ «զոհված հայ զինվորի» լուսանկարը իրականում վրացի զինվորի է՝ վերցված kprf.ru կայքից: Ադրբեջանական ապատեղեկատվությունը կարճ ժամանակ անց տարածվեց հայկական ԶԼՄ-ներով, իսկ vesti.az կայքի լուսանկարը փոխվեց:

Սակայն այս ապատեղեկատվությունն արդեն տարածվել էր ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներով և իր արձագանքը գտավ միջազգային լրատվամիջոցների շրջանում` չնայած, որ չկար հղում որևէ տեղեկատվության աղբյուրի (Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաժարվել էր մեկնաբանություններ տալ): Սեպտեմբերի 10-ի երեկոյան ադրբեջանական ապատեղեկատվությանը համապատասխան բովանդակությամբ տեղեկություն են տարածում «ԲիԲիՍի»-ն, «Ռոյթերզ»-ը «Ալջազիրա»-ն: Ճիշտ է, նրանցից ոմանք տեղեկացրեցին նաև հայկական կողմի հերքման մասին, բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէր, քանի որ հերքումը նման դեպքերում բնական է, քանի որ հակամարտող կողմերից որևէ մեկը չի խոստովանի, թե փորձել է խախտել խաղաղությունը:

Հետևելով  Ադրբեջանի տեղեկատվաքաղաքանությանը՝ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի կարճաժամկետ տեղեկատվական թիրախներն ընտրվում են հիմնվելով հետևյալ սկզբմունքների վրա՝

- Ադրբեջանի քաղաքականությանն աջակցող տեղեկատվության/ապատեղեկատվության  արծարծում:
- Փնտրվում և ընտրվում են այնպիսի իրավիճակներ, երբ հակառակորդը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ նա դարձել է ծաղրի առարկա կամ պարտվել է:
- Հակառակորդի թերությունները, բացթողումներն օգտագործում են ի շահ իրենց:

Եվ այս  ամենը իրականացվում է «կենտրոնի» խիստ վերահսկողությամբ, որը մշակում և ներքևի օղակներին է հասցնում արտահայտություններ, գաղափարներ, բառեր, մտքեր և այլն: Այսպիսով, տարբեր ադրբեջանական լրատվամիջոցներ, պաշտոնյաներ ու փորձագետներ համապատասխան իրադարձության առթիվ հանդես են գալիս մեկնաբանություններով՝ կիրառելով նույն ձևակերպումները, երբեմն նույնիսկ նույն բառերով մեկնաբանելով տվյալ իրադարձությունը:

Օրինակ, 2009թ. նոյեմբերին Մյունխենում ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպման մասին Ի. Ալիևի աշխատակազմի անդամ Նավրուզ Մամեդովը հայտարարել է. «Ղարաբաղի հարցով բանակցություններում նկատվում է դրական տեղաշարժ»1: Հաջորդ օրը Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է, թե՝ «Ամենայն հավանականությամբ, բանակցություններում կա դրական տեղաշարժ»2: Իսկ «Ենի Ադրբեջան» կուսակցության առաջնորդներից Հայդին Միրզազադեն ասել է, որ չնայած Հայաստանի ոչ կառուցողական մոտեցմանը, բանակցություններում կա դրական տեղաշարժ3: Ցուցակը կարելի է շարունակել, սակայն կարծում ենք այսքանով էլ պարզ է ադրբեջանական տեղեկատվաքաղաքականության գործելաոճը:

Ինչպես տեսնում  ենք, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք լուրջ, նախանշված ծրագրով գործող հակառակորդ, որի դեմ տեղեկատվական դաշտում հնարավոր է պայքարել միայն ժամանակակից տեղեկատվական պայքարի կանոններին համապատասխան, ռազմավարական ծրագրի և արհեստավարժ մասնագիտական դաշտի առկայության դեպքում:

Հղումներ
________________
1. Администрация президента Азербайджана прокомментировала ход переговоров по Нагорному Карабаху, 04 Декабря 2009, Day.az

2. Захид Орудж: «В ближайшее время мы сможем стать свидетелями подвижек в карабахском урегулировании», 05 Декабря 2009, Day.az

3. Айдын Мирзазаде:«На данном этапе идут переговоры о возвращении части оккупированных территорий Азербайджана», 30 Ноября 2009, Day.az


Վահրամ Միրաքյան
Категория: Հոդվածներ | Просмотров: 991 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ