Блог
Главная »
2011 » Апрель » 1 » Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
18:33 Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի առանձնահատկությունները և մեթոդաբանությունը: Մասնավորապես, արծարծվել են ընդերքօգտագործման ոլորտի հարկման ռեժիմի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
/Panorama.am/
|
Просмотров: 473 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |