| | Ստատիստիկա | 
|---|
 | 
 Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 | 
 | 
 БлогГлавная » 2011 » Апрель » 01 
 | 
| 
		
		Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինին, ով Երևանում է գտնվում արտգործնախարարությունների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: 
 Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-լեհական հարաբերությունների դինամիկ զարգացման առնչությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք երկկողմ, միջազգային, տարածաշրջանային հարցերին: 
 
		
		
		
			Просмотров:
			523
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			01.04.2011
		
		 | 
		
	 | 
| 
		
		Նավթալանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայություն անցնող ժամկետային զինծառայող Քամիլ Մամեդլին հանկարծահաս մահացել է:  Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: 
 Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հաստատել են տեղեկատվությունը՝  հավելելով, որ ներկայումս ճշտվում են զինվորի մահվան հանգամանքները: Հայտնի է, որ Մամեդլին (1991) զինվորական ծառայության է զորակոչվել Բաքվի Նարիմանյան շրջանի զինկոմիսարիատից: 
 /Panorama.am/ 
		
		
		
			Просмотров:
			506
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			01.04.2011
		
		 | 
		
	 | 
| 
		
		Բաքվի թիվ 1 կալանատանը շահերի պաշտպանին է հանդիպել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը:  Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: 
 Աղբյուրի փոխանցմամբ, փաստաբանը հայտնել է, որ մարտի 31-ին Ֆաթուլաևը դուրս է եկել մեկուսարանից: «Մենք ցանկանում ենք, դիմել դատարան, նրա պատիժը մեղմացնելու կապակցությամբ: Եթե նա ավելի երկար մնար մեկուսարանում, ապա դա կորակվեր որպես օրենքի խախտում»: 
 Փաստաբանը հայտնել է, որ Ֆաթուլաևը նամակ է ուղարկել Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին և խնդրել նրանից զենք սաղավարտ և զրահաբաճկոն որպեսզի ապահովի իր անվտանգությունը: 
		
		
		
			Просмотров:
			531
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			01.04.2011
		
		 | 
		
	 | 
| 
		
		Ադրբեջանի ընդդիմության` ապրիլի 2-ին նշանակած և վերջին տարիների ամենամասշտաբային ակցիաներից մեկը համարվող միտինգի նախօրեին Արևմուտքը զգուշացում է հղել իշխանությանը: «Ենի Մուսավաթ»-ը գրում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները մի քանի օր առաջ կոչ են արել Ադրբեջանի իշխանությանը` զերծ մնալ ակցիայի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումից: 
 Ուղերձում նշվել է, որ իշխանությունները պետք է հնարավորություն ստեղծեն քաղաքացիների` ազատ հավաքներ անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու համար: Հատուկ շեշտվել է, որ ապրիլի 2-ին Բաքվում միտինգավորների դեմ անհամաչափ ուժի կիրառումը և զանգվածային ձերբակալությունները բացասական ազդեցություն կունենան Արևմուտքի և Ադրբեջանի իշխանության միջև հարաբերությունների վրա: 
 
		
		
		
			Просмотров:
			547
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			01.04.2011
		
		 | 
		
	 | 
| 
		
		«Pia.az»-ը գրում է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին տեսնում է որպես հնարավոր ռազմական գործողությունների գոտի: Կայքին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ադրբեջաներեն սովորող յուրաքանչյուր զինվորականին ամսական 500 դոլար հավելյալ աշխատավարձ է տրվում: Այդ ծրագիրը նախատեսված չէ թարգմանիչների կամ հետախույզների համար: «Ամերիկացի սպաները ադրբեջաներեն են սովորում` ադրբեջանական բանակում որպես ադրբեջանցի տեղ զբաղեցնելու համար»,- գրում է կայքը: 
 Այս մասին ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի լեզուների ծրագրերի ղեկավար, գնդապետ Փոլ Վալենսուելան: Նրա խոսքով, Պենտագոնում այն համոզմանն են, որ այն գոտիներում, որտեղ ռազմական գործողություններ են սպասվում, անհրաժեշտ է, որ զինվորներն իմանան տեղի ժողովրդի լեզուն, քանզի որ դա ուղղակիորեն խթանում է հաղթանակի ձեռքբերմանը: Պենտագոնի լեզուների ծրագրո
		
		... 
		
			Շարունակություն »
		
	 
		
		
		
			Просмотров:
			587
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			01.04.2011
		
		 | 
		
	 | 
| 
		
		Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: 
 Ըստ աղբյուրի, նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին Նախագահ Սաակաշվիլիի Հայաստան կատարած այցից հետո, տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցը, օրերս Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, իսկ այս ամիս սպասվում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը: Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի կրթության նախարարը: 
		
		
		
			Просмотров:
			616
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			01.04.2011
		
		 | 
		
	 | 
| 
		
		Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: 
 Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի առանձնահատկությունները և մեթոդաբանությունը: Մասնավորապես, արծարծվել են ընդերքօգտագործման ոլորտի հարկման ռեժիմի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: 
 /Panorama.am/ 
		
		
		
			Просмотров:
			494
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			01.04.2011
		
		 | 
		
	 |  | 
 |   |