Վրաստանի Հայ համայնքը արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի Նախագահին և Վրաստանի Խորհրդարանին` խնդրանքով քննարկել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության հարցը: Ինչպես տեղեկացնում է Համայնքի մամլո ծառայությունը, օրինագծի նախաձեռնության խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի Նախագահին, Խորհրդարանի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:
«Մենք, Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից ներքոստորագրյալներս, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների կոչ ենք անում ձեզ միանալ միջազգային քաղաքակիրթ հանրության նախաձեռնությանը և Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Կայսրության տարածքում Հայոց Ցեղասպանության հարցի քննարկումը»,- ասված է ուղերձում:
Просмотров: 371 |
Добавил: Voskanapat |
Дата: 09.04.2011
|