ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են հակաօդային պաշտպանության կարողությունների ընդլայնման ուղղությամբ վերջին տարիների ձեռքբերումները, ՀՕՊ զորքերի սպառազինության վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումները և հետագա անելիքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
/Aysor.am/
Просмотров:
452
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.04.2011
|
|
Ըստ Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքի վերջին տեղեկատվության, ապրիլի 24-ին թուրքական բանակում հրազենից սպանված հայազգի զինծառայող 25-ամյա Սևակ Շահին Բալըքչըի բանակային կյանքից ուշագրավ մի դեպք է հայտնի դարձել:
Սևակի հարսնացուն` Մելանի Կումրույանը, պատմել է, որ անցյալ ամիս զորամասում 50 լիրա փողի կորստի պատճառով Սևակը իր հրամանտարի կողմից ծեծի է ենթարկվել: Երբ դեպքից հետո Սևակը հրամանատարի դեմ բողոք է ներկայացրել, նրան սպառնացել են և ստիպել, որ դիմումը հետ վերցնի: «Եթե դիմումդ հետ չվերցնես, քեզ կվառենք»,-սպառնացել է թուրք հրամանատարը և Սևակը հետ է վերցրել իր բողոքը:
Просмотров:
468
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.04.2011
|
|
Այս օրերին Նյու Յորքի, Նյու Ջերսիի նահանգներում անցկացվում են Հայոց ցեղասպանության նվիրված ոգեկոչման միջոցառումներ` հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստի պաշտոններ, որոնց իրենց մասնակցությունն են բերում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական կազմը, ԱՄՆ արևելյան ափի հայկական կառույցների, հայաստանյայց եկեղեցիների, քաղաքապետարանների, նահանգային ու շրջանային խորհուրդների ներկայացուցիչները: Այս մասին այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ապրիլյան միջոցառումների շարքը սկսվեց ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո կազմակերպության կենտրոնատեղիում անցկացվեց «Ցեղասպանության կանխարգելում» խորագիրը կրող սեմինար, որին մասնակցել են տվյալ բնագավառում ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, մա
...
Շարունակություն »
Просмотров:
465
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.04.2011
|
|
«Ես համարում եմ, որ քաղաքական գործընթացները մեր երկրում ընթանում են նորմալ հունով կամ գոնե ամեն ինչը գնում է դրան»,- այսօր «Վալեքս գրուպ» ընկերությունում հրավիրած խորհրդակցությունից հետո այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ իր մոտեցումները չեն փոխվել:
«Կոալիցոն կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում։ Տնտեսության որոշակի ոլորտներում մենք նկատում ենք աշխուժություն, որոշ հանգամանքներում նկատում ենք ոգևորություն, և կարծում եմ, որ դրանց արդյունքները, ինչպես ցուցանիշների, այնպես էլ հասարակական ընկալման տեսանկյունից, մոտ ապագայում հստակ կերևան»,- ասաց երկրի ղեկավարը:
Просмотров:
503
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.04.2011
|
|
Այսօր Կառավարության տանը տեղի ունեցավ «Ուսուցումը Հայաստանում-2011» կրթական Ցուցահանդես (Expo) բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Շատ կարևոր է, որպեսզի շահառու-ուսանող-բուհ եռակողմ շղթան տարեցտարի ավելի ամրապնդվի: Անիմաստ է այն կրթությունը, որը պահանջարկ չունի: Մենք մեր ողջ ներուժը ներդնում ենք, որպեսզի կրթական հաստատությունները հասկանան, որ կրթությունը բարիք է, բայց մյուս կողմից էլ ծառայություն է, որը կարելի է վաճառել»,- բացման խոսքում ասաց Ա. Աշոտյանը:
Նա ցավով նշեց, որ կրթության ոլորտում դեռևս անկայտ են մի շարք «կնճռոտ» հարցեր: Մասնավորապես, նախարարը շեշտեց կրթության որակի խնդիրը, պրակտիկայի սակավությունը:
...
Շարունակություն »
Просмотров:
557
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.04.2011
|
|
Ապրիլի 24-ին և 25-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ևտեղեկատվության վարչությունից:
Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական մասում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից, որին հետևեց «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո:
Միջոցառումը կազմակերպել էին Գերմանահայ կենտրոնական խորհուրդը և Գերմանիայի Հայոց առաջնորդարանը: Արարողությանը ելույթով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ազգությամբ թուրք գրող Դոգան Ակհանլին և այլ
...
Շարունակություն »
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.04.2011
|
|
Սոֆիա
Ապրիլի 24-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանը և դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Սուրբ Զատիկի արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցուց` եռագույն դրոշներով և Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական խաչքար: Երևանյան պուրակում` խաչքարի մոտ, Հայաստանի Հանրապետության օրհներգով սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հավաքը: Տեղի ունեցավ սգո պատարագ, լռության րոպե, պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, «Երևան» թերթի
...
Շարունակություն »
Просмотров:
602
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.04.2011
|
| |