ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում թեև Հայաստանին վերաբերող հարց չպետք է լիներ, քանզի օրակարգում ներաված հարցերն այլ թեմաների են վերաբերում, այդուհանդերձ արդեն երկրորդ օրն է մեր պետության անունը շարունակում է հնչել վեհաժողովի ամբիոնից:
Ինչպես Panorama.am-ին Ստրասբուրգից փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` իր ելույթում նա խոսել է ոչ միայն Ջուղայի վանդալիզմի, այլև Ադրբեջանի բացահայտ ահաբեկչական սպառնալիքների մասին:
Հիշեցնենք, խոսքը վերջին շրջանում Ադրբեջանի կոմից պարբերաբար հնչող սպառնալիքներին է վերաբերում, համաձայն որոնց Ադրբեջանը կռմբակոծի դեպի Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռիները:
«Ես Եվրոպայի Խորհրդի ուշադրությունը հրավիրեցի այսօրինակ հայտարարություններին, որոնք ուղղակիորեն պետական ահաբեկչության սպառնալիք են»,- ասաց Ն.Զոհրաբյանն ու ավելացրեց, որ ԵԽԽՎ ամբիոնից շեշտել է,-«Ակնկալում եմ, որ ԵԽԽՎ-ն այդ սպառնալիքներին հստակ արձագանք կտա»:
/Panorama.am/
Просмотров:
401
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.04.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, խոր վշտով ընդունեցի Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը, որտեղ ահաբեկչության հետևանքով մահացել և վիրավորվել են անմեղ մարդիկ: Հայաստանում անկեղծորեն սգում են եղբայրական բելառուս ժողովրդի հետ միասին: Պատրաստ ենք պայթունի հետևանքով տուժածներին անհրաժեշտ ամեն աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ընդունել և կազմակերպել նրանց բուժումը Երևանի բուժհաստատություններում: Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները` այդ հանցավոր արարքի հետևանքով տուժածներին»:
/Panorama.am/
Просмотров:
468
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.04.2011
|
|
«Երբ վանդալները, որոնց կրոնական, քաղաքական անհանդուրժողականությունն այլոց մշակույթի հանդեպ հանգեցնում է վանդալիզմի չեն պատժվում, ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչպե՞ս մենք պետք է խթանենք հարգանքը կրոնական բազմակարծության, միմյանց մշակութային բազմազանությունն ու ժառանգությունը հարգելու հանդեպ»,- ԵԽԽՎ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել է վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Ջուղայի դեպքերին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը մեկնարկած նստաշրջանի օրակարգում է կրոնական և մշակութային անհանդուրժողականությանը նվիրված քննարկումը, որի շրջանակում էլ Ազգային Ժողովի պատգամավորը մատնանշել է Ջուղայի հայկական գերեզմանոցում պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված համաշխարհային մշակութային արժեքներ հանդիսացող խաչքարերը:
«1998 թվականից պաշտոնական Ադրբեջանը հետևողականորեն սկսեց իրագործել Նախիջևանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերազմանոցի ոչնչացումը, իսկ 2005 թ-ն արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշա
...
Շարունակություն »
Просмотров:
466
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.04.2011
|
|
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան օրերս հանդես է եկել ադրբեջանական հեռուստաընկերություններում ադրբեջաներենի անաղարտությունը չպահպանելու մասին քննադատող ելույթով: Այդ ելույթից զայրացած` «faktxeber.com»-ը գրում է, որ իր ժողովրդի հետ մահակի լեզվով խոսող վարչակարգի` հեռուստաալիքների լեզվի մաքրության խնդրի շուրջ անհանգստությունը պարզապես ծաղր է, և խորհուրդ է տալիս իշխանությանը խոսել խեղճ ժողովրդի` տարիներ շարունակ «ազատություն», «հրաժարական», «լավ կյանք», «իրավունք-արդարություն» պահանջների մասին: «Բահար Մուրադովան թող խոսի այն մասին, որ բանակում ոջիլն արդեն գեներալներին է հասնում: Մեր աշխատակիցներից մեկը Նովրուզ տոնի կապակցությամբ քաղցրավենիք էր ուղարկել բանակում ծառայող որդուն: Խեղճը ցնցվել էր բանակում տիրող վիճակից: Որդին հաջորդ օրը զանգահարել և ասել էր, որ քաղցրավենիքի փոխարեն լավ կլիներ ոջիլներից ազատվելու դեղամիջոց ուղարկեր, որովհետև ամբողջ զորամասը ոջիլի մեջ է:
Ասում ենք հարուստ երկիր ենք: Այստեղ ամեն ինչ կա` զորամասի ճանապա
...
Շարունակություն »
Просмотров:
492
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.04.2011
|
|
Ադրբեջանի ներիշխանական աղբյուրներից «Pia.az»-ին հայտնի է դարձել, որ վերջին օրերին ընդդիմության դեմ մեծացող ճնշումները խնդիրներ են սկսել ստեղծել իշխանության համար: Խոսքն արևմտյան շրջանակների ստեղծած խնդիրների մասին է:
Ըստ աղբյուրների` պաշտոնական Բաքուն այդ մասին շատ լուրջ ազդանշաններ է ստացել և վիճակը` նույնիսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համար, առանձնահատուկ աստիճանի վտանգավոր է համարվում:
Պատահական չէ, որ Բաքվում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների և ընդդիմության միջև մի քանի օր առաջ գաղտնի կերպով անցկացված հանդիպման վերաբերյալ Իրանին մոտ կանգնած մի աղբյուր հանդես է եկել «Արևմուտքը սեղմել է Ադրբեջանում հեղափոխության կոճակը» առաջնորդողով:
Թերթին հայտնի է դարձել, որ ընդդիմությանն ամբողջությամբ վստահող միջազգային շրջանակները զուգահեռաբար ճնշումներ են սկսել կիրառել իշխանության դեմ, և այժմ չինովնիկների մի մեծ բանակ կանգնած է արտասահմանյան բանկերում իրենց ունեցած հաշիվների սառեցման վտանգի առաջ:
...
Շարունակություն »
Просмотров:
478
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.04.2011
|
|
«Հայ-չինական համաժողովը վկայում է այն մասին, որ մեր երկրների տնտեսական հարաբերությունները բավականին արագ տեմպերով են զարգանում, որի համար հիմք է ծառայում երկու ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունը»: Այս մասին այսօր հայ-չինական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք մեծ ներուժ ենք տեսնում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Դրան հասնելու համար կգործադրենք բոլոր ջանքերը, և կանենք առավելագույնը»,- նշեց Տ.Սարգսյանը:
Վարչապետը մեկ անգամ ևս նշեց, որ թեև հայ-չինական տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին բուռն զարգանում է, 2010թ.-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 436 մլն դոլար, սակայն դա բավարար չէ, քանի որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ պոտենցիալ կա: «Մենք պետք է անենք հնարավորինս, որպեսզի այդ համագործակցությունն էլ ավելի մեծանա»,- նշեց Տ.Սարգսյանը:
Ըստ նրա, Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությ
...
Շարունակություն »
Просмотров:
489
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.04.2011
|
| |