Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա գտնվեց Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու հիմանարկեքի արարողությանը` Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողության ընթացքում ջրով և գինով լվացվեցին Սուրբ Աննա եկեղեցու հիմնասյունի 16 քարեր, որոնք մյուռոնով օծվելուց հեռտո տեղադրվեցին եկեղեցու հիմքում:
Եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոսի Երևանյան նստավայրը կառուցվում են «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Հրայր Հովնանյանի և նրա տիկին Աննա Հովնանյանի բարերարությամբ:
Կառուցապատման աշխատանքները, ամենայն հավանակնությամբ, կավարտվեն 2013թ-ի գարնանը:
Просмотров:
540
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.04.2011
|
|
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու վերջին երկու օրվա ընթացքում 3 հայ զինվորի սպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել:
Ադրբեջանի դրսևորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:
Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից
...
Շարունակություն »
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.04.2011
|
|
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին և ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաև հետագայում:
Просмотров:
489
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.04.2011
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը ողջունել է խորհրդաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին, նշելով, որ յուրաքանչյուր հայի համար շատ կարևոր է և պարտադիր՝ պարբերաբար այցելել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի կարողանա անմիջականորեն տեսնել և զգալ իր պատմական Հայրենիքի ձեռքբերումներն ու խնդիրները, հպարտանա, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, ունենք անկախ պետություն՝ լավատեսորեն և վստահ իր ապագային նայող, հաջողություններ արձանագրող և վստահ` այդ ապագայի նկատմամբ:
Просмотров:
481
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.04.2011
|
|
«Ադրբեջանն իր ստոր արարքներով դրդում է, որ նրան հիշեցնենք, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ, երբ 90-ականներին փորձ կատարեց մեզ հետ զենքի լեզվով խոսել: Եթե ազերիները շարունակեն իրենց սադրիչ ու ապաշնորհ քայլերը, ապա նրանց տխուր ապագա է սպասվում: Ի՞նչ է պատերազմ են ուզում, նրանք 20 տարի առաջ ստացել են այդ պատերազմն ու դրա պտուղները, ի՞նչ է մոռացել են, թե ինչպես են իրենց լակոտները դուրս շպրտվել Արցախի Սուրբ հողից»,- անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանցիների դիպուկահար կրակից սպանված հայ զինծառայողների փաստին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքներ են իրականացվում՝ բանախոսը նշեց. «Այս ամենը երկու պատճառ կարող է ունենալ. առաջին, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, այսինքն՝ ադրբեջանական բանակում «շունը տիրոջը չի
...
Շարունակություն »
Просмотров:
439
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.04.2011
|
| |