«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունն այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության դահլիճում կազմակերպել էր քննարկում` «Հայ-թուրքական արձանագրություններ. նախապատմություն և հավանական զարգացումներ» թեմայով: Սեմինարի կոնտեքստում 2009 թ-ի ապրիլի 22-ի կեսգիշերին ազդարարված` Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզն էր, որը, ինչպես նշվել է քննարկման ժամանակ, հետագայում `հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված զույգ արձանագրություններն էին ազդարարում:
Սեմինարի մասնակիցները նշեցին, որ մտահոգված են այն հանգամանքով, որ թեկուզ արձանագրություններ վավերացման ընթացակարգը 2010 թ-ի ապրիլի 22-ին Հայաստանի գործող նախագահի հրամանագրով կասեցվել է, սակայն այս հարցը դե
...
Շարունակություն »
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.04.2011
|
|
«Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինել»,-նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, ի պատասախան այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկատվության, թե հայկական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
Շարունակելով պարզաբանումը, ՊՆ մամուլի քարտուղարը նշել է. «Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես ժամը 10:04-ին ու մշտապես Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես 09:56-ին ու մշտապես Թարթառի շրջանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ այդ հայտարա
...
Շարունակություն »
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.04.2011
|
|
Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի Էնոքսոնըն ու Ֆրեդրիկ Մալմը պարգևատրել են ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով: Իսկ պարգևները, ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Դուք այն քաղաքական գործիչներն եք, ովքեր խիզախություն ունեցան ուղիղ նայելու ճշմարտության աչքերին և նշանակալի ավանդ ունենալ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում»,- իր ելույթում ասել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ 2010թ-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը հիշյալ անձանց մասնակցությամբ ու ջանքերով, ինչի մասին շեշտել է նաև Հ.Աբրահամյանը, ընդունել է որոշում, որով 1915 թ-ն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեցին որպես ցեղասպանություն:
«Տեղյակ եմ, թե ինչ լար
...
Շարունակություն »
Просмотров:
467
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.04.2011
|
|
Այսօր` ժամը 21:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում կիրականացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն: ԵՊՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ, կազմակերպիչը ԵՊՀ ուսանողական խորհուրդն է:
/Panorama.am/
Просмотров:
526
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.04.2011
|
|
«Վերջին շրջանում ադրբեջանական բանակում այնքան մահվան ելքով դեպքեր են տեղի ունենում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը արդեն չգիտի թե իրավիճակից ինչպես ելք գտնի»,- արձագանքնելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած այն տեղեկատվության, թե Ակնի (նախկին Աղդամ) շրջանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հայկական կողմից հրադադրի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Ինչ վերաբերվում է հրադադարի ռեժիմի խախտմանը, ապա նա նշեց, որ ադրբեջանական կողմը ինչպես միշտ շարունակում է ապատեղեկատվություն տարածել, ինչի նպատակը միջազգային հանրության շրջանում ղարաբաղյան կողմին որպես նախահարձակ կողմ ներկայացնելն է:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը»,- ընդգծեց Ս. Հասրաթյան:
/Panorama.am/
Просмотров:
529
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.04.2011
|
|
ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին նախապատրաստական քարոզարշավի շրջանակներում դրամահավաքի նպատակով Լոս Անջելես ժամանած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային տեղի ամերիկահայերը դիմավորել են բողոքի ակցիաներով: Ինչպես գրում է այսօր «Ասբարեզ» թերթը, մոտ 1500 տեղաբնակ ամերիկահայեր ցուցապաստառներով ու «Օբամա, պահիր խոստումդ» վանկարկումներով Sony Picture ստուդիայի մոտ դիմավորել են նախագահին, որտեղ էլ վերջինս պատրաստվում է մասնակցել միջոցառմանը:
Թերթի հաղորդմամբ, ցույցին մասնակցել են մի շարք անվանի ամերիկահայ գործիչներ, ինչպես օրինակ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամ Հովան Թաշճյանը, Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Անդրանիկ Կիզիրյանը, «System of a Down» խմբի երկիչ հանրահայտ Սերժ Թանգյանը, լրագրողներ, ուսանողներ և այլոք:
Սերժ Թանկյանի նախաձեռնությամբ, ցուցարարների ստուդիայի դարպասների մոտ շարունակաբար կրկնել են Օբամայի 2008 թ-ի քարոզարշավի հայտնի խոստումը, «Որպես նախագահ, խոստանում եմ, որ կճանաչեմ Ցեղասպանությունը»:
Լրատ
...
Շարունակություն »
Просмотров:
492
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.04.2011
|
|
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
/Panorama.am/
Просмотров:
508
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.04.2011
|
| |