Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:
Նախագահը հույս է հայտնել, որ Բրայան Ֆոլի այցելությունն օգտակար կլինի ինչպես հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ընդհանուր պատկերին տեղում ծանոթանալու և զարգացման դինամիկան տեսնելու առումով: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների խորացումը և այդ նպատակով` ջանքեր ներդնում: Սերժ Սարգսյանը նշել է, թե սիրով է հիշում անցյալ տարի Լոնդոնում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, իսկ դեկտեմբերին` Աստանայում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի հետ իր հանդիպումները: Համագործակցության զարգացման գործում Նախագահը կարևորել է փ
...
Շարունակություն »
Просмотров:
476
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.04.2011
|
|
«Իմ երկրում շուրջ 70 հազար հայ է ապրում, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ են: Իմ երկրում ապրող ևս 40 հազար հայ Թուրքիայի քաղաքացի չեն: Մենք նրանց Հայաստան չենք ուղարկում, պահում ենք մեր երկրում: Եթե ցանկանանք, կարող ենք հետ ուղարկել»: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը` պատասխանելով հայ խորհրդարանականների հարցին: Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ Էրդողանն առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականի մարտ ամսին BBC-ին տրված հարցազրույցի ընթացքում:
Մեկնաբանելով Էրդողանի այս խոսքերը` քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Times.am-ին ասել է, որ Թուրքիայի վարչապետի նման խոսքերն անընդունելի են: «Շատ տարօրինակ է, որ Էրդողանն այդքան լավ հիշում է ներկայիս Թուրքիայի տարածքում բնակվող հայերի թիվը, սակայն «մոռանում է» այն մասին, որ ընդամենը մեկ դար առաջ այնտեղ բնակվում էին 1,5 մի
...
Շարունակություն »
Просмотров:
640
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.04.2011
|
|
«Հանդիպման ընթացքում քննարվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող մի շարք հիմնահարցեր: Նախագահ Բակո Սահակյանը հերթական անգամ ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, խոսել Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճի մասին»,- մեկնաբանելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ շոշափված հարցերը՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա տեղեկացրեց, թե հանդիպման ընթացում համաախագահներին իրազեկվել է, որ ադրբեջանական կողմը տարբեր երևույթները փորձում է խեղաթյուրված ներկայացնել, ինչպես նաև քաղաքականացնում է հումանիտար բնույթի հարցերը, այդ թվում՝ դաշտային առաքելության իրականացրած աշխատանքները:
Просмотров:
537
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.04.2011
|
|
Ապրիլի 13-ին «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը կազմակերպել էր Երևանի մի շարք դպրոցների 7-9 դասարանների աշակերտների այցելություն 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիր:
Հիշեցնենք, որ համալիրի բարեկարգման մտահղացումը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, իսկ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն այսօր դպրոցականներին է ներկայացրել Հայաստանի և Ռուսաստանի ռազմական եղբայրության պատմությունը և նվիրել երկու ժողովուրդների հերոսական անցյալի մասին պատմող ալբոմներ: Այս մասին հայտնում են «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամլո ծառայությունից:
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.04.2011
|
|
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է Թենգիզ Շարմանաշվիլիին դիվանագիտական նոր առաքելության կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնում նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական ռազմական համագործակցության զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առընչվող հարցեր:
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.04.2011
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց:
Ինչպես այսօր հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի
...
Շարունակություն »
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.04.2011
|
|
«Խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացումը ծպտյալ էր կատարվում, սակայն Արցախյան ազատամարտից հետո տեղի ունեցածն աննախադեպ էր: Մեր հարևան երկիրը պարզապես մի պետություն է, որը թշնամի է քաղաքակրթությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացումն անհանգստացնող է, սակայն հետաքրքիր է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը նախահարձակ է լինում:
«Թեզ էին հորինել, թե քրիստոնեական հուշարձանները ոչ թե հայկական, այլ իրենց աղվան նախնիների կառուցած հուշարձաններն են: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են ադրբեջանցիները
...
Շարունակություն »
Просмотров:
568
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.04.2011
|
| |