Արան-Միգյաչավուր մայրուղու վրա ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է գրացվել, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմական ոստիկանության սպա է մահացել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Եվլախի շրջանի քննչական բաժնից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, Արան-Միգյաչավուր մայրուղու 5-րդ կմ հատվածում: «ՎԱԶ 21011» մակնիշի մեքենան, որը վարել է Զագատալյան շրջանի ռազմական ոստիկանության կապիտան Նամիգ Սադիգովը, բախվել է «ԿամԱզ 5511» բեռնատար մեքենային:
Միջադեպի արդյունքում Սադիգովը տեղում մահացել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է տարվում:
Просмотров:
540
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
|
Մարաղան վառ օրինակներից է, երբ պատերազմական իրավիճակների ժամանակ բանակն առաջ է գնում` նպատակ ունենալով ոչ թե ռազմական խնդիրներ լուծելու, այլ պարզապես ոչնչացնելու ճանապարհին ամեն ինչ, փորձելով նվաճել և յուրացնել` որևէ մարդկային կամ մշակութային հետք չթողնելով: Արցախի Մարաղա գյուղում 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցիների կողմից իրականացրած ոճրագործության 19-րդ տարելիցի կապակցությամբ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Մարաղա գյուղի ընտրությունը ևս պատահական չէր. «Հարձակում եղավ Արցախի ամենամեծ գյուղերից մեկի վրա, և նման անմարդկային վարմունքը հոգեբանական ազդեցության մի փորձ էր` տեղաշարժել մեծ բնակավայրը, որն իր հետևից կտաներ ու ճանապարհ կազատեր ադբեջանցիների համար»:
Просмотров:
533
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
|
Պոլսահայ ականովոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, մասնակցել է Թուրքիայի «Բիլգի» համալսարանում կազմակերպված «Խաղաղության հաստատում» համաժողովին: Իր ելույթում Ռաքել Դինքը նշել է, որ Թուրքիան մի երկիր է, որտեղ ոչ ոք ներողություն չի խնդրում:
«Քրդերեն լեզվով արտահայտվելս քաղաքական արգելք է: Քրիստոնյա լինելս մեկ այլ առանձին խնդիր է այս երկրում: Եվ առհասարակ, ոչ բոլորն են տեղյակ, թե այստեղ ամեն օր ինչեր են ասվում քրիստոնյաներին»,- ըստ թուրքական «Vatan» օրաթերթի` ասել է Ռաքել Դինքը` ընդգծելով, որ ինքն իր հայկական ինքնության և քրիստոնյա լինելու պատճառով բազմաթիվ սոցիալական ու քաղաքական խտրականությունների ենթարկված Թուրքիայի քաղաքացիներից մեկն է:
Просмотров:
610
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
|
Ադրբեջանցի քաղբանտարկյալ, «Ռեալնի Ազերբայջան», «Գյունդալիք Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի ընտանիքին պատկանող բնակարան մահվան սպառնալիքներով հեռախոսային զանգեր են հնչում: Վերջին հեռախոսազանգի ժամանակ անհայտ անձը նրա հորը սպառնացել է մահով. «Էյնուլլա Ֆաթուլլաևին արդեն սպանել ենք, ձեզ էլ կսպանենք»:
Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է լրագրողի հայրը` Էմին Ֆաթուլլաևը: «Առավորտյան 6:40-ին մոտ որպես Արդարադատության նախարարության աշխատակից ներկայացած մի կին հեռախոսով ռուսերենով հայտնեց, թե Էյնուլլան սպանվել է և հավելեց, որ կամ վաղը, կամ էլ մյուս օրը կսպանեն նաև ինձ: Ես անմիջապես զանգահարեցի ոստիկանական բաժանմունք և պահանջեցի հետաքննություն անցկացնել», -ասել է լրագրողի հայրը:
Просмотров:
476
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
|
Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված «Հասարակական պալատի» տնտեսական հանձնաժողովի նախագահ Գուբադ Իբադօղլուն ցնցող փաստեր է բացահայտել` կապված Ադրբեջանում առկա տնտեսական վիճակի հետ: Նա այդ փաստերը բացահայտել է պաշտոնական վիճակագրական տեղեկությունների և իր անցկացրած հետազոտությունների հիման վրա:
«Ազադլիգ» պարբերականն այդ առնչությամբ գրում է, որ ընդդիմադիր տնտեսական փորձագետի ուսումնասիրությունների համաձայն` 2006-2010 թթ-երին Ադրբեջանի բյուջեի 34,5 տոկոսը` մոտ 15 մլրդ մանաթ (19 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսվել է կոռուպցիոն նախագծերի վրա:
Просмотров:
519
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
|
Արցախի ամենամեծ գյուղերից մեկի` Մարաղայի վրա ադրբեջանական հարձակման ու այնտեղ իրականացրած կոտորածից 19 տարի է անցել: 1995-96 թթ. «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ին ներկայացրած նյութերի հետագա ճակատագրի վերաբերյալ հետևողական աշխատանք չի իրականացվել, միջազգային հանրության կողմից Մարաղայի բնակչության կոտորածն ու ոչնչացումը չի դատապարտվել, իսկ հայ հանրության կողմից այն մի ժամանակ կարծես մոռացության էր մատնվել: Իսկ սա մարաղացիների կողմից կրկնակի ցավագին էր ընդունվում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մտահոգությունները բարձրաձայնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով այդ տարիներին Գերագույն Խորհրդի Արցախի հանձնաժողովի անդամ է եղել, հիշյալ կազմակերպության գործադիր տնօրենը, զբաղվել է տեղի ուենցածի մանրամասների ուսումնասիրությամբ, տվյալների ճշտմա
...
Շարունակություն »
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, նախագահը բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Ընդգծելով, որ Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը` Սերժ Սարգսյանն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» և հանրապետության տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքայ
...
Շարունակություն »
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
|
Բաքվում պետական դրոշի հրապարակում Ադրբեջանի ամենամեծ դրոշը կրկին պատառոտվել է և հանվել: Ըստ վարկածներից մեկի` այն պատառոտվել է ուժգին քամուց, մյուս վարկածով` դրոշի գործվածքի մեջ խնդիր է եղել: Այդ մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել են դրոշի հրապարակի մոտ գտնվող շենքերի բնակիչները:
Նշենք, որ Դրոշի հրապարակի հիմնարկեքը դրվել է 2007 թ-ի դեկտեմբերի 30-ին Բաքվի Բայիլ ավանում: ԱՄՆ-ի «Trident Support» ընկերության պատրաստած նախագիծը կյանքի է կոչել Ադրբեջանի «Azenko» ընկերությունը:
Դրոշի հենասյան բարձրությունը 162 մ է, հենքի տրամագիծը` 3,2 մ, սյան ընդհանուր քաշը` 220 տ, դրոշի լայնությունը 35 մ է, երկարությունը` 70 մ,
...
Շարունակություն »
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.04.2011
|
| |