Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Апрель » 26
Արդեն երկար ժամանակ է Ադրբեջանի զինվորական դատախազությունը ստուգում է շրջանային զինկոմիսարիատների` վերջին 11 տարիների գործունեությունը:
Ստուգումների արդյունքներով, թույլ տված խախտումների և անօրինականությունների համար այս օրերին արդեն ձերբակալվել են Բաքվի Բինագադիի և Սուրախանիի շրջանների զինվորական կոմիսարները: Այս մասին հայտնում է «Բիզիմ յոլ» թերթը:
Զինվորական դատախազության հավաստի աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիևի կողմից առաջիկայում ձերբակալությունները կշարունակվեն: Ադրբեջանի զինվորական դատախազությունում արդեն պատրաստ են հիշյալ զինկոմների մեղադրական ակտերը:
Просмотров:
516
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.04.2011
|
|
Երեկ Կանադայում` ՀՀ դեսպանությունում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել ոգեկոչման ավանդական արարողություն: Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ղեկավարները, մամուլի ներկայացուցիչներ, հարյուրավոր մարդիկ Օտտավայից, Մոնրեալից և Տորոնտոյից:
Արարողության ընթացքում ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղվել դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ։ Ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, կատարվել է ոգեկոչման եկեղեցական արարողություն:
Просмотров:
476
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.04.2011
|
|
«The Washington Post»-ը գրում է, որ ըստ «Associated Press»-ի` համապատասխան կառույցի աշխատակիցները սկսել են Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները:
Երկուշաբթի օրը հեռուստատեսությամբ ցույց են տվել, թե ինչպես է ամբարձիչը իջեցնում 35 մետր բարձրությամբ քարե հուշարձանի երկու գլուխներից մեկը: Թուրքիայում այդ աժդահա հուշարձանը արժանացել է բազմաթիվ քննադատությունների, քանզի այն երկրի Իսլամական սրբության վրա ստվեր է գցում:
«Associated Press»-ը ընդգծում է, որ արվեստագետների` հուշարձանը պահելու քարոզարշավը անհաջողությամբ է պսակվել: Անցյալ շաբաթ մի հայտնի նկարիչ նույնիսկ ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց այն ելույթից հետո, երբ նա դատ
...
Շարունակություն »
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.04.2011
|
|
Նախօրեին Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի խորհրդական, ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժման ակտիվիստ Դունյահան Ջարուլլաևին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Վերջինին ձերբակալել են նրա բնակարանում և առանց որևէ բացատրության տեղափոխել ոստիկանության Սաբայիլյան բաժանմունք:
«Հասարակական պալատ»ում համոզված են, որ նրան ձերբակալել են ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքը կազմակերպելու ու մասնակցելու համար, ինչի առնչությամբ մինչ այդ քրեական գործ է հարուցվել:
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.04.2011
|
|
Թուրք անվանի լրագրող և վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը «Hurriyet»-ում հրապարակած իր հոդվածում նշում է, որ այս տարի էլ թուրքերին հաջողվեց անցկացնել ապրիլի 24-ն առանց թուրք-ամերիկյան ավանդական ճգնաժամի. Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» եզրաբառը: Չնայած հայկական և թուրքական կողմերից բողոքի ձայներ էին բարձրացան, բայց, ըստ Բիրանդի, Սպիտակ տան դերակատարած խաղը երկու կողմերին էլ հարմար էր:
«Հայերենի բառամթերքով (Մեծ Եղեռն) ցեղասպանություն ասած Օբաման այդ կերպ կարողացավ կանխել թուրք հանրության ընդվզումը և միևնույն ժամանակ չկորցնել հայերի քվեները: Նա անցած տարիների նման փորձեց ոսկե միջին տարբերակով բավարարել երկու կողմերին էլ»,- գրում է Բիրանդը:
Просмотров:
547
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.04.2011
|
|
Ապրիլի 25-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանն ու Զոյա Լազարյանն ընդունել են «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Մաքսիմիլիանո Լակոտային և գլխավոր ադմինիստրատոր Էնրիկո Նեամիին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Ներկայացնելով իր գլխավորած կազմակերպությունը, Մաքսիմիլիանո Լակոտան նշել է, որ այն համագործակցում է Եվրահանձնաժողովի և Եվրամիության անդամ մի շարք երկրների կառավարությունների հետ: Լեռնային Ղարաբաղ իրենց այցը նա պայմանավորել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ջանքերով և ավելացրել, որ նախապատրաստվում է «Նորավանք» կենտրոնի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, ինչը թույլ կտա համագործակցությո
...
Շարունակություն »
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.04.2011
|
| |
|
|