Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Апрель » 15
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով, առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին հայտարարվի «Լռության րոպե»։ Կրկին կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի /Արարատյան/ ժամանակով, ժամը 19:15–ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։
/Panorama.am/
Просмотров:
519
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.04.2011
|
|
Ինչպես տեղեկացրել էին նախօրոք, Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը: Մրցումների առաջին օրը` ապրիլի 15-ին, հայ սամբիստները նվաճեցին 3 բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանին բարձրացան պատանի Գրիգոր Մխիթարյանը` 48 կգ քաշային կարգ, երիտասարդ Մհեր Կարապետյանը` 82 կգ, իսկ աղջիկներից` Ռոզա Խաչատրյանը` 52 կգ: Վաղը պատանիներից մրցագորգ դուրս կգան Ռազմիկ Պետոյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (65), Մարտիրոս Հակոբյանը (81), Գոռ Մարգարյանը (87+), երիտասարդներից` Արա Մելքոնյանը (52), Վահագն Գևորգյանը (62): Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
/Panorama.am/
Просмотров:
464
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.04.2011
|
|
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ադրբեջանում գերի վերցված ու այնտեղ մահացած Մանվել Սարիբեկյանի գործով ապրիլի 5-ին նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատավական ծառայությունից:
Նախրորդ տարվա նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետևանքով:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերով (սպանությ
...
Շարունակություն »
Просмотров:
513
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.04.2011
|
|
Հանրապետության Նախագահն այսօր այցելեց ՀՀ Ոստիկանության ակադեմիա, որտեղ հանդիսավոր կերպով բացվեց հերոսաբար ընկած և անհայտ կորած ոստիկանության 135 աշխատակիցներին նվիրված հուշակոթող` «Մեզ բացակա չդնեք» մակագրությամբ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետ Հովհաննես Վարյանը` նշելով, որ արդեն 10 տարի է`ապրիլի 16-ը նշվում է որպես Ոստիկանության օր:
«Հայոց ոստիկանության պատմությունը սկսվել 1918 թ.-ից, երբ 1-ին Հանարպետության խորհրդարանը ստեղծեց Ներքին գործերի նախարարությունը: Այդ օրվանից մինչ օրս ոստիկանությունը սրբորեն ծառայում է երկրի ամրապնդմանն ու ազգային նպատակներին, նպաստում երկրի խաղաղ և ստեղծարար բարգավաճմանը»,- հիշեցրեց Հ.Վարյանը: <
...
Շարունակություն »
Просмотров:
478
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.04.2011
|
|
«Նորանկախ Վրաստանի պատմության մեջ ոչ մի անգամ տեղի չի ունեցել Հայոց Ցեղասպանության հարցի գոնե արծարծում: Վրաստանում մենք ունենք հսկայական հայկական ներկայացվածություն, սակայն Ցեղասպանության թեման այս երկրում փակ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:
Նա հիշեց, որ առաջին անգամ 2002թ-ի ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում հայազգի պատգամավորներից մեկը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, որը վրաց պատգամավորները մեծ դժգոհությամբ կատարեցին:
Դրանից հետո մինչ օրս որևէ նախաձեռնություն չի եղել: Վ. Սարգսյանը նկատեց, որ վրաց իշխանության ու հասարակության լռության հիմնական պատճառը Ադրբեջանի ու Թուրքիայ
...
Շարունակություն »
Просмотров:
542
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.04.2011
|
|
Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելել է Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ դեսպանը հադիպումներ է ունեցել նաև Բասրայի Առևտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի և Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրաքյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները:
ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ, որն առաջարկել է հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման գործում և ցանկություն ու պատրաստակամություն է հայտնել կորպորացի
...
Շարունակություն »
Просмотров:
454
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.04.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է ակադեմիայի 2010թ. գիտական գործունեության արդյունքները և ներկայացրել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու գիտության զարգացման առաջնահերթությունները:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, այնուհետև ժողովի մասնակիցները քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները:
/Panorama.am/
Просмотров:
544
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.04.2011
|
| |
|
|