Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Апрель » 19
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպություններին մոտ աղբյուրներից «Pia.az»-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական հեղափոխության սցենարի հեղինակները` հեղինակավոր արևմտյան կառույցների մի քանի ներկայացուցիչներ, եկող շաբաթ Թբիլիսիում հանդիպելու են ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Նշելով, որ Ադրբեջանում հեղափոխության սցենարի հեղինակները մոտեցել են Բաքվին ևս մեկ քայլով, կայքը հայտնում է, որ Արևմուտքի, այդ թվում` ԱՄՆ-ի ազդեցիկ կառույցների ներկայացուցիչները, արդեն երկու օր է` գտնվում են Թբիլիսիում:
«Հանդիպումը, որին Ադրբեջանի ընդդիմության առաջնորդների փոխարեն կարող են մասնակցել նրանց ներկայացուցիչները, տեղի կունենա եկող շաբաթվա կեսին: Հանդիպումը շատ կարևոր է, և քննարկմ
...
Շարունակություն »
Просмотров:
509
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.04.2011
|
|
«The Financial Times» թերթը հեղինակային հոդվածով անդրադարձել է Ադրբեջանից Եվրոպա էներգակիրների տեղափոխմանը՝ այդ համատեքստում ընդգծել ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
Հոդվածում նշվում է, որ ԼՂ հիմնախնդրի չկարգավորումը կարող է փչացնել Ադրբեջանից Եվրոպա նոր կառուցվող գազատարի պլանները:
«1994 թվականից կրակը դադարեցվել է, Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, սակայն պաշտոնական կարգավիճակ այդպես էլ չի ստացել»,- գրում է թերթը:
Դիվանագետները Բաքվին վստահեցնում են, թե ցանկացած փորձ, որ Ադրբեջանը կձեռնարկի վերադարձնելու կորցրած տարածքները՝ անհաջո
...
Շարունակություն »
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.04.2011
|
|
Ապրիլի 20-ին և 21-ին Երևանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է նորվեգացի գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին:
Ֆրիտյոֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները: Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով:
ԳԱԱ Տեղեկատվակական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, գիտաժողովի ընթացքում «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը. անդրադարձ ողբերգությանը», «Սկանդինավյան արխիվային փաստաթղթերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ», «Սկանդինավյան հիշողությունը և հայոց ցեղասպանությունը» և «Հետցեղասպանական շրջանի գործունեությունը և Ֆրիտ
...
Շարունակություն »
Просмотров:
458
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.04.2011
|
|
«Ռուսաստանի Դաշնությունն այսօր բացառիկ դեր է խաղում Հայաստանի տնտեսությունում: Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրային հիմնական գործընկերն է հանդիսանում: Նրան է պատկանում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված ճյուղերի առանցքային դերը»:
Այս մասին այսօր Երևանում անցկացված «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, 1991թ.-ից մեր տնտեսությունում կատարված բոլոր ներդրումների ավելի քան 60 տոկոսը նաև ռուսական ծագում ունեն: Նա նշեց նաև, որ Ռուսաստանն այսօր էլ շարունակում է մնալ Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալի առաջատարը:
...
Շարունակություն »
Просмотров:
514
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.04.2011
|
|
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Ողջունելով հյուրին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այսօր տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովը և դրա շրջանակներում ստորագրված միջկառավարական և միջտարածաշրջանային երկկողմ փաստաթղթերի ստորագրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվ զարգացող հարաբերությունների և համագործակցության ընդլայնման լավագույն վկայությունն են:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարի այցը նոր խթան կհաղորդի ինչպես երկու պետությունների, այնպես էլ ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերի և դրանց առանձին ստորաբաժանումների միջև համագործակցության առավել խորացմանը:<
...
Շարունակություն »
Просмотров:
404
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.04.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ փաստել է, որ տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու առաջարկն օպերատիվ կերպով արձագանք է ստացել ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից:
«Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք այսօր Երևանում եք և գլխավորում եք այսքան մեծ պատվիրակություն: Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող ենք պահպանել մեր երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Այն բխում է մեր պետական և ազգային շահերից, արտացոլում` մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը»,- ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպմանն ասե
...
Շարունակություն »
Просмотров:
468
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.04.2011
|
| |
|
|