Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 18 » Վարչապետի հանձնարարականներին նախարարներն արձագանքել են
15:20
Վարչապետի հանձնարարականներին նախարարներն արձագանքել են
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Կառավարության նիստն սկել է անդրադառնալով երկու շաբաթ առաջ տրված հանձնարարականներին և այն փոփոխություններին, որ իրականացվում են առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում` հիմնական նպատակ ունենալով բարձրացնել հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև նախարարություններում ավելի պատասխանատու մոտեցումը մեր առջև դրված խնդիրների լուծման առումով։

«Պետք է նշենք, որ հասարակության կողմից մենք ունենք դրական արձագանք այն փոփոխություններին, որ իրականացնում ենք և նշանակում է, որ մենք շատ հետևողական պետք է լինենք այս գործում», - ասել է վարչապետը։

Տ.Սարգսյանը հիշեցրել է, որ հանձնարարականներ էին տրված կրթության և գիտության նախարարին, որպեսզի նա հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների ժամանակացույց ներկայացնի 10-օրյա ժամկետում։

«Մենք պարոն Աշոտյանի հետ քննարկել ենք այդ ծրագիրը։ Ես կարծում եմ, որ բավականին հաջողված ծրագիր է և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս ծրագիրը մենք հանենք հանրային քննարկման։ Իհարկե, կարևոր է ոչ միայն նախարարության դիրքորոշումը, այլ նաև հանրության մոտեցումները, թե ինչպես կարելի է այդ ծրագիրը կատարելագործել և մասնակից դարձնել նաև բուհերին։ Ինձ շատ ոգևորում է այն հանգամանքը, որ մենք ստացել ենք արձագանք ուսանողական խորհուրդներից, այդ թվում նաև գրավոր, որ նրանք պատրաստ են աջակցել մեզ այս գործընթացում։

Նաև մենք երեկ առողջապահության նախարար պարոն Քուշկյանի հետ քննարկել ենք նախարարության կողմից մշակված միջոցառումների ծրագիրը, որը նույնպես պետք է ներկայացվի հաջորդ շաբաթ հանրության դատին։ Այդ փաստաթղթերը կտեղադրվեն կառավարության և նախարարության կայքէջերում, և մենք հանրային քննարկումներ կծավալենք այդ ուղղությամբ։

Ֆինանսների նախարարն օպերատիվ անդրադարձել է բացահայտված խնդիրներին. համապատասխան կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես նաև կառուցվածքային լուծումներ են առաջարկվում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար հատկացված պետական միջոցներն արդյունավետ ծառայեն բուն նպատակին։ Կարծում եմ, որ 2011 թվականին այս ծրագրի իրականացման գործում պետք է ունենանք լուրջ առաջընթաց։

Ինչ վերաբերում է հանձնարարականին, որ տրված էր իմ խորհրդական Արամ Ղարիբյանին և գյուղատնտեսության նախարարին, ապա մենք ստացել ենք մի լուրջ առաջարկ տեսչական ստուգումների բարեփոխման վերաբերյալ, որը քննարկվել է նաև Եվրամիության փորձագետների հետ։ Կարծում եմ` պարոն Ղարիբյան, այդ փաստաթուղթը նույնպես պետք է դարձնել հրապարակային և քննարկել հանրության հետ։ Ըստ էության, հարգելի գործընկերներ, արմատական լուծումներ են առաջարկվում այս փաստաթղթերով, և, իհարկե, անհրաժեշտ է, ստանալով կապը հասարակության հետ, արագ տեմպերով այդ ծրագրերն իրականացնենք, քանի որ կա նաև այս միջոցառումների ժամանակացույց։ Ինչպես նաև, իհարկե, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Նպատակն այն է, որ մենք կարողանանք մեր կարողությունները հավաքագրել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ», - ասել է Տիգրան Սարգսյանը։ 
 
/Aysor.am/
Просмотров: 558 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ