Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը պատասխանել է եվրոպացի լրագրողների հնչեցրած շուրջ մեկ տասնյակ հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական և սոցիալական քաղաքականությանը, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին և զարգացման հեռանկարներին, տարբեր երկրների հետ ձևավորված երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին։
/Aysor.am/
Просмотров:
490
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.11.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Հայ-կանադական հարաբերությունների սերտացման գործում զ
...
Շարունակություն »
Просмотров:
532
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.11.2010
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը կարեւոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաեւ լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար:
Просмотров:
532
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.11.2010
|
|
Արցախի խնդրի լուծումը Հայաստանում գործազրկության պրոբլեմից հետո ամենահրատապ հարցն է: Նմանատիպ արդյունքներ է արձանագրել «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» (ՄՀԱ) անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում ամենաարդի երեք խնդիրներն են` Գործազրկության /61,2%/, Ղարաբաղյան /47,4%/ եւ Եղեռնի ճանաչման հիմնախնդիրները /40,6%/: Ինչպես «Times.am – Հայաստանի լուրեր» գործակալությանը հայտնեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը, նմանատիպ հետազոտություն իրենք իրականացրել են նաեւ 2010թ. հունվարի 26-ից փետրվարի 6-ը, եւ պատկերը բոլորովին այլ է եղել:
«Հետաքրքրիր է այն, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը նախորդ փուլում նշվել է հարցվողների 20,2%-ի կողմից, իսկ այս փուլում այդ թիվը ավելի քան 2 անգամ աճել է, դառնալով 47,4%», – տեղեկացրեց Ա. Նավասարդյանը: Հ
...
Շարունակություն »
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.11.2010
|
| |