«Թուրքական իշխանությունները, որոնք ջանք չեն խնայում մի շարք ամբիոններից հայտարարելու, որ իրենք այլևս ժողովրդավարական պետություն են և ամեն ինչ անում են իրենց երկրում մարդու իրավունքները որպես գերակայություն հատատելու ուղղությամբ, իրենց այս քայլով ապացուցում են, որ այդ ամենն ուղղակի ֆարս էր»,- անդրադառնալով Թուրքիայում իրականացված դատական բարեփոխումներին, ինչի արդյունքում Հրանտ Դինքին սպանած հանցագործին պատրաստվում են ազատ արձակել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով՝ այս ամենը դեռևս ապացուցվել է հենց Հրանտ Դինքի սպանությամբ, այն ժամանակ, երբ թուրքական իշխանություններն ամեն ինչ անում էին ողբերգությունը քողարկելու ուղղությամբ, այնուհետև զոհ գնալով ներքին և արտաքին ճնշումներին, վերջապես «հարմար» մարդ
...
Շարունակություն »
Просмотров:
515
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Տավուշի մարզում այսօր հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը ադրբեջանական կողմի առաջարկով անցկացվեց Բերքաբերի սահմանահատվածում` չնայած նրան, որ նախապես որոշվել էր անցկացնել Կիրանց-Մազամլի շփման գոտում: Կողմերի միջեւ հեռավորությունը 1450 մետր էր, տեղեկացնում է Armenpress լրատվականը:
Հայ եւ ադրբեջանցի հրամանատարները կապի միջոցով բանակցեցին հրաձգությունների հետ կապված հարցերի շուրջ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, մոնիտորինգն անցել է առանց պատահարների: Վերջին անգամ այս տարածքում դիտարկում իրականացվել էր 2010թ. մարտի 31-ին:
Լրագրողների հարցին, թե արդյոք մոտ օրերս սպասվում է գերիների փոխ
...
Շարունակություն »
Просмотров:
551
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
Ընտրողների ընդհանուր թվի մասին Ադրբեջանի ԿԸՀ-ի և Պետվիճկոմ-ի տեղեկությունները խիստ հակասում են միմյանց: Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի նախագահ Անար Մեմմեդլին ընտրողների ցուցակների հարցով դիմել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովին և խնդրել պարզաբանել Պետվիճկոմի կայքում բերված` ընտրողների ընդհանուր թվի և ԿԸՀ ցուցակներում նշված ընդհանուր թվի միջև եղած մոտ 1,5 մլն մարդու տարբերությունը:
«Բիզիմ յոլ» թերթը գրում է, որ ԿԸՀ ընտրողների ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է բնակչության 54 տոկոսը, այսինքն` 4,829,888 մարդ, իսկ Պետվիճկոմի պաշտոնական կայքում ընտրական իրավունք ունեցող անձանց թիվը ցույց է տրված որպես բնակչության 70 տոկոս, այսինքն` 6,438,000 մարդ:
Просмотров:
587
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
Այսօր Սերժ Սարգսյանն այցելեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան «Այրում–Ջիլիզա» վերանորոգված մաքսային կետը։ Նա շրջայց կատարեց վերանորոգված շենքում, ծանոթանալով տեղակայված սարքավորումներին։
Մասքային կետի պետ Հովիկ Աբովյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերանորոգումից հետո բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված հիմնականում մաքսային կետի գործունեության օպերատիվ մասի հետ, ինչը, ըստ նրա, ապահովում է մաքսային մեծ թողունակություն։
Այսօրվա դրությամբ, ըստ Աբովյանի, թողունակությունը կազմում է օրական 70 վագոն, կամ 400 հազար տոննա ապրանք։ Հիմնականում փոխադր
...
Շարունակություն »
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր ժամանում է Վրաստան:
Ըստ տեղեկատվության, իրանցի պաշտոնյան հանդիպումներ է ունենալու իր վրացի գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ԱԳ գերատեսչության ներկայացուցիչ Քալանդաձեն, այցի ժամանակ Իրանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվելու է վիզային ռեժիմը երկու պետությունների միջեւ չեղյալ համարելու մասին համաձայնագիր:
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին։ ԱՄԷ պատվիրակությունը գլխավորում է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
Հատկանշական համարելով համաժողովի անցկացումը Երևանում, վարչապետը Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.
Просмотров:
514
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական կապերի համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը 73 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել են քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրներից:
Գործակալության տվյալնների համաձայն՝ Չերնոմիրդինը մահացել է առավոտյան ժամը 4-ին։ Պատճառները ստույգ չեն նշվում, սակայն հայտնի է, որ վերջին շրջնում նա ծանր հիվանդ էր:
Վիկտոր Չերնոմիրդինը 1992 թ-ի դեկտեմբերից ղեկավարել է ՌԴ կառավարությունը: 2001-ից մինչ 2009 թթ. եղել է ՌԴ դեսպանը Ուկրաինայում: Վերջին շրջանում Չերնոմիրդինը զբաղեցնու
...
Շարունակություն »
Просмотров:
458
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, հանձնաժողովի փոխնախագահ Իշխան Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Առաքել Մովսիսյանը, Միքայել Մանուկյանը, Ռուստամ Գասպարյանն այցելեցին Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան թիվ 55 մոտոհրաձգային զորամաս, որտեղ պատրաստվում են ապագա զինվորներ եւ սպաներ։
Զորամասի հրամանատարի ուղեկցությամբ՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները շրջեցին զորամասում, ծանոթացան զինվորական պայմաններին, եղան կենցաղային, մարզական, հանգստի եւ տեղեկատվության սրահներում, բուժկետում։
Просмотров:
697
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
|
Նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահին ուղեկցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Միքայել Վարդանյանը, Գագիկ Մելիքյանը, Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հաղորդում է է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Ինչպես տեղեկացվել է, Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին, կրկին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Մինչ այսօր մարզային փուլեր
...
Շարունակություն »
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.11.2010
|
| |