Նոյեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանրային ելույթով հանդես է գալու Միսաք Քելեշյանը` ներկայացնելու տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ տարբեր աղբյուրներից հավաքված լուսանկարային և տեսաժապավենային նյութերը, որոնցում արտացոլված են Մեծ Եղեռնից հետո ամերիկյան «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության կողմից Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Երուսաղեմում, Եգիպտոսում և Հայաստանում իրականացրած որբախնամ գործու-նեությունը: Հեղինակը բազում պրպտումներից հետո բացահայտել է Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող հետաքրքիր դրվագներ: Ուշագրավ է նաև Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ սաների պատրաստած և ԱՄՆ նախագահին նվիրաբերած գորգի պատմությունը: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտից:
Просмотров:
575
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
«Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ այդ երկրում ժողովրդավարությունը ոտնահարված է: Միջազգային դիտորդները, բացառությամբ ԱՊՀ առաքելության, արձանագրել են ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ»,- այս մասին ԼՂՀ ԱԺ պատգամավորական հայտարարության ժամին «Ժողովրդավարություն» խմբակցության անունից հայտարարել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքերով՝ այդ դիտարկումների խտացված պատկերը ներկայացրեց ԱՄՆ Պետդեպարտամենտը` հայտարարելով, որ «Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:
Просмотров:
559
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության ազգային ինստիտուտի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը ողջունել է առողջապահության ազգային ինստիտուտի կողմից Արցախում տարածքային և տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ստեղծելու առաջարկը` ընդգծելով, որ դրանք մեծապես կնպաստեն մեր հանրապետությունում առողջապահության համ
...
Շարունակություն »
Просмотров:
589
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:
Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները:
Просмотров:
502
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
Շուտով լույս կտեսնի բանահավաք, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի համալրված տարբերակը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց գրքի հեղինակը` աշխատությունն արդեն անգլերեն և թուրքերեն է թարգմանվել: 2000թ. լույս տեսած գրքում ներառված են ցեղասպանություն վերապրած հայերից 700-ի վկայությունները:
«Ես ոտքով, փողոցից փողոց գնում էի, գտնում էի վերապրածների, խնդրում նրանց պատմել իրենց հետ պատահածը, նրանք էլ վախենում էին պատմել. աքսորի կուղարկեին… Բայց ես կարողացել եմ 55 տարի մեծ ջանքեր գործադրելուց հետո հավաքել, գրի առնել այդ պատմությունները… Հիմա այդ սերունդն այլևս չկա, սակայն կա նրանց պատմությունը»,- ասաց բանահավաքն, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը կարևոր դեր կխաղան Հայ դատի արդարացի
...
Շարունակություն »
Просмотров:
583
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
«Երեկ ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունն օրենսդրության կոպիտ խախտում է, որը քաղաքական առումով մերժված ձև է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
«Հայաստանում ծեծը դարձել է վարչարարական պրակտիկա: Քանի դեռ մնում է այդ գաղափարախոսությանը, Հայաստանի ուժային կառույցներից առաջընթաց այդ առումով չեմ սպասում: Մենք այսօր չունենք նույնիսկ պատժելիության սկզբունքի իրականացում այն ոստիկանի դեմ, ով նման արարք է իրեն թույլ տալիս»,- ասաց Ալավերդյանը և հավելեց, որ գոնե այդ ոստիկանը «սիմվոլիկ պետք է պատժվի»:
Просмотров:
607
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
«Բոլորովին զարմանալի չէ, որ ժամանակին ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած անձնավորությունն այսօր էլ հայկականության գաղափարախոսությունը, այն է՝ ցեղակրոնությունը համեմատում է ռասիզմի հետ»,- անդրադառնալով նախօրեին կայացած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե ցեղակրոնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը՝ Aysor.am-ին փոխանցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ ցեղակրոնությունը ռասիզմի հետ համեմատողները կամ գիտությունից «կիլոմետրերով հեռու են կամ միտումնավոր կերպով ցեխ են շպրտում ազգային արժեքային համակարգի վրա»:
Просмотров:
545
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մի շարք լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է, թե Թուրքիան որքան է ցանկանում դառնալ միավորված Եվրոպայի մի մասը, և թե ինչպես է նա հիասթափված երկար սպասելուց, տեղեկացնույմ է Zman.com-ը:
«Թուրքիան արդեն 50 տարի սպասում է: Մենք ներսում ամբողջությամբ եվրոպական երկիր ենք դարձել, բայց Եվրոպայում մեզ չեն ուզում: Ես չգիտեմ, թե ինչու: Թուրքիան միակ երկիրն է, որի դեմ ուղղված Եվրոպայի խտրականությունը լիովին անհասկանալի է: Ես գիտեմ այն երկրները, որոնք արգելակում են Թուրքիայի մուտքը Եվրամիություն, սակայն չեմ ցանկանում թվել նրանց հիմա», - ասել է նա, որպես ապացույց վկայակոչելով այն, որ Թուրքիան, նրա կարծիքով, դարձել է «եվրոպական երկիր». կարգավորվել են հարաբերությունները Կիպրոսի թուրքական մասում, և Թուրքիայում, Էր
...
Շարունակություն »
Просмотров:
560
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
«Ուրախ եմ արձանագրել որոշակի առաջընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում», - այս մասին Euronews-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` անդրադառնալով Հարավային Կովկասի ու Մերձդնեստրի հակամարտությունների լուծմանն ուղղված իր երկրի կողմից ԵԱՀԿ-ում նախագահության տարիներին կատարված քայլերին:
«Սույն թվականի նոյեմբերին առաջին անգամ վերջին 5 տարիների ընթացքում կայացել է ԵԱՀԿ հովանու ներքո մի շարք միջազգային փորձագետներ այցելեցին Լեռնային Ղարաբաղ` տեղում գնահատելու հումանիտար իրավիճակը», - նշել է Նազարբաևը:
Просмотров:
546
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
|
Նախօրեին Բրյուսելում հրապարակվեց ԵՄ ընդլայնման հեռանկարների մասին Եվրոպական Հանձնաժողովի ամենամյա զեկույցը: Անդամակցության համար թեկնածությունների ցուցակում այս տարի ներառնվել է Չերնոգորիան, իսկ Թուրքիայի հետ կապված իրավիճակը բարդ է մնում, հայտնում է «euronews»-ը:
Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում լրագրողներին պարզաբանել է Թուրքիայի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակը:
«Թուրքիան շարունակել է բարեփոխումները, մասնավորապես սահմանադրական բարեփոխումները: Սակայն ոչ ոք չի կարող գոհ լինել բանակցային գործընթացի ներկայիս տեմպերից: Թուրքիան անհ
...
Շարունակություն »
Просмотров:
602
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2010
|
| |