Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Ноябрь » 19
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը Ղարաբաղյան կարգավորման օբյեկտիվ իրավիճակի փոփոխություն չի ենթադրում, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մենք արդեն սովոր ենք, որ նման հանդիպումներից ոչինչ չի փոփոխվելու: Քաղաքագիտության այն տվյալները, ոչ միայն ինֆորմացիայի, այլ որոնք վերլուծություն են պահանջում, օբյեկտիվ իրավիճակի փոփոխություն չեն ենթադրում», - ասաց բանախոսը:
Փորձագետը կարևորեց ՀՀ նախագահի վերջին խիստ հայտարարություններն ու անցկացված զորավարժություններն, ընդգծելով, որ դրանք հոգեբանական առումով իրավիճակը հավասարակշռել են:
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2010
|
|
Առաջին անգամ հայ իրականության մեջ ամբողջությամբ հրատարակվել է «ՀՀ ազգային հերոսներ, Արցախի հերոսներ» կենսագրական գիրքը:
Այսօր գրքի շնորհանդեսին կենսագրական տեղեկատուի հեղինակ ՀՀ ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանն ասաց, որ այն հրատարակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության ջանքերով՝ վերջինիս 20 ամյակի կապակցությամբ:
«Գրքույկն ունի ռազմահայրենասիրական ու դաստիարակչական նշանակություն: Նպատակ ենք հետապնդել պատասխանել ներկա պայմաններում ՀՀ-ի ներսում մեր բանակի հասցեին հնչող վայրահաչություններին, ինչպես նաև արտաքին ոլորտում ադրբեջանցիների կողմից հնչող հոխորտանքներին»,- ասաց Հա
...
Շարունակություն »
Просмотров:
708
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2010
|
|
ՀՅԴ ներկայացուցիչները Փարիզում նոյեմբերի 15-16-ը մասնակցել են Ընկերվար Միջազգայնականի /Սոցինտեռն/ խորհրդի ժողովին, որի ավարտին խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձև: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ բանախոսի`բանաձևի հիմնական կետն այն է, որ Սոցինտեռնը որոշել է շարունակել իր ճիգերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` երկու կողմերի միջև երկխոսություն ստեղծելու համար:
«Բանաձևը կարևորում է ԼՂՀ հակամարտության կարգավորումը` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն
...
Շարունակություն »
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2010
|
|
ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարության և VivaCell MTS ընկերության միջև ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի:
Просмотров:
491
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2010
|
|
Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք՝ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիա կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
/Aysor.am/
Просмотров:
597
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2010
|
|
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Քրիս Գյուլջյանի և Վարուժ Ուրֆալյանի, Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, Համազգային միության ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի և Հոմենետմեն ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:
Просмотров:
535
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2010
|
| |
|
|