Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 22
«ՆԱՏՕ-ի հռչակագրում կան ոչ միայն բացասական սահմանումներ: Այնտեղ նշվում է, որ հետխորհրդային տարածքի հակամարտությունները պետք է լուծվեն նաև պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ոչ մի պարագայում դա չի ներկայացվում` որպես կարգավորման միակ սկզբունք»,- անդրադառնալով լիսաբոնյան գագաթաժողովի արդյունքներին՝ Aysor-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Այնուհետև մեր զրուցակիցը հավելեց. «Իհարկե, նույնիսկ այդ տեսքով սկզբունքի հիշատակումը մեզ համար անընդունելի է, և հենց այդ պատճառով էլ Նախագահը հրաժարվեց այդ միջոցառմանը մասնակցելուց: Սակայն հռչակագրի նույն այդ պարբերության մեջ կան Ադրբեջանին ուղղված շատ կարևոր ուղերձներ: Մասնավորապես, նշված է, որ հակամարտությունները պետք է լուծվեն սահմանված ձևաչափերում և միայն խաղաղ ճ ... Շարունակություն »
Просмотров: 561 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Հայաստանը պետք է էլ ավելի կոշտացնի իր դիրքորոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների և թե Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը, նշելով, որ ողջունում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմեկնելու որոշումը:

«Մենք ողջունում ենք ՆԱՏՕ-ի հետ կապված նախագահի որոշումը: Նման պարագաներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին ոչին չի կարող տալ», - նշեց նա: Ըստ քաղաքական գործչի, այսօրչվա դրությամբ Հայաստանը պետք է էլ ավելի խորացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ: 

Просмотров: 503 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճար և մասնակցել կիրակնորյա պատարագին:

Նույն օրը երկրի ղեկավարն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 

Այնուհետև Բակո Սահակյանը Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը և այնտեղ հանդես եկել ելույթով:
Просмотров: 539 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Նոյեմբերի 17-ին Ուրուգվայի խորհրդարանում կայացել է այդ երկրի օրենսդիր մարմնի և Մոնտեվիդեոյի Հայ դատի հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45 ամյակին. Ուրուգվայն առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի երկու պալատների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հայ դատի և համայնքային այլ կազմակերպությունների անդամներ, լրագրողներ: Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի Արևելյան Հանր ... Շարունակություն »
Просмотров: 591 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում էին և ելույթ ունեցան ԱՄՆ, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տ ... Շարունակություն »
Просмотров: 476 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

«Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթին «Մայրիկ» երգով Հայաստանին հաղթանակ պարգևած Վլադիմիր Արզումանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ պայման է դրել ծնողների առջև հաղթանակի դեպքում, հայտարարել է. «Մայրս երեխա պետք է ունենա: Ինձ եղբայր է պետք»: Այս մասին հաղորդում է mycityua.com-ը: 

Անդրադառնալով պատանի երգչի հետագա երաժշտական նախագծերին, լրագրողները հարցրել են սպասվող երգերի բնույթի մասին:

«Ինչպես բոլոր հայերը` ձայնասկավառակս կձայնագրեմ սիրո մասին», - ասել է Վլադիմիրը:

Просмотров: 487 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

/Aysor.am/
Просмотров: 445 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Հայ Արիական Միաբանությունը հետևելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին և տեսակետներին, հանգել է այն եզրակացության, որ «հայությունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երևակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաև իր անճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել»:

«Ժողովուրդն ասում է «հաչան շունը կծան չի լինում», բայց մենք գիտենք նաև, որ «կատաղած շան կծածը վտանգավոր ու վարակիչ է»…

Հաշվի առնելով Ադրբեջան կոչված արհեստական պետության (1918թ. բոլշևիկա-հուդամասոնական ծր ... Շարունակություն »
Просмотров: 505 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ նաև Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Լուիս Ամադոն ասաց. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»:
Просмотров: 489 | Добавил: Voskanapat | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ