Նոյեմբերի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում լիբանանահայ արվեստագետների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների և ցուցասրահների տնօրենների հետ: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարևորեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և ընդլայնման գործընթացը, նշեց, որ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել միասնաբար և համատեղ ջանքերով` համերաշխության և նվիրվածության սկզբունքների հիման վրա: Դեսպանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ: Նա ըն
...
Շարունակություն »
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.11.2010
|
|
Աստանայում սպասվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում ոչ մի փաստաթուղթ, որը կվնասի Հայաստանին և Արցախին, չի ստորագրվի, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
Ըստ բանախոսի` հնարավոր է, որ Աստանայում ստորագրվի հումանիտար բնագավառում համագործակցության փաստաթուղթ, ինչպես, դա եղավ Աստրախանում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ:
«Աշխարհի ոչ մի երկրում նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը վնաս կլինի Արցախին ու Հայաստանին», - շեշտեց Հ. Հարությունյանը:
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.11.2010
|
|
«Գիտունիկի դեմքով որոշ մարդիկ սկսում են ուղղակի գուշակել` ահա ճանապարհային ևս մի քարտեզ կստիպեն, որ Հայաստանը ստորագրի հենց Աստանայում: Երևի թե այդ մարդիկ իրենց ցանկությունները փորձում են ներկայացնել որպես իրականություն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունների, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նա նաև հավելեց, որ Զուրաբյանը շատ հեռու է բանակցային գործընթացից ու չի կարող համարվել լավատեղյակ` խորհուրդ տալով Զուրաբյանին «մեկ-մեկ իրեն համեստ պահել»:
Просмотров:
521
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.11.2010
|
|
Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացված հանրային կարծիքի հարցման Լեռնային Ղարաբաղի արդյունքները։
Հետազոտությունը ներառում է հարցեր Լեռնային Ղարաբաղի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին։
Ասուլսիսի ժամանակ «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերն ասաց, որ ԼՂ-ի բ
...
Շարունակություն »
Просмотров:
604
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.11.2010
|
|
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի նախագահն ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում ևս համանման խմբի ստեղծման կարևորությունը:
Просмотров:
583
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.11.2010
|
|
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Փոխվարչապետը նախ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց դեսպանին` բարձր գնահատելով երկու երկրների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները: Ա. Գևորգյանը նշեց, որ ստեղծված է երկկողմ բավականին լայն գործակցություն ինչպես տնտեսական, կրթամշակութային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով: Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների ու համայնքների միջև ձևավորվել են առանձնահատուկ գործնական և արդյունավետ փոխհարաբերություններ: Նման կապերի առավել սերտացմանն ու խորացմանն էր ուղղված նաև հոկտեմբերին Երևանում անցկացված ապակենտրոնացված համագործակացության հայ-ֆրանսիական համաժողովը, ինչպես նաև Հայաստանի անդամակցո
...
Շարունակություն »
Просмотров:
619
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.11.2010
|
| |