Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 16
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման խնդիրները: Դեսպանը ընգծել է, որ անելու է հնարավորը երկկողմ հարաբերությունների բազմակողմանի խորացման համար: Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կնպաստեն տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Просмотров: 543 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից «ճագարային պարբերականությամբ» արվող ռազմատենչ հայտարարությունների «ազդեցության գործոնը» (impact factor) վաղուց դարձել է ինքնաբավ: Այս պարագայում լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը փոխակերպեցին Ադրբեջանի հասկանալի ջղաձգումները` դրանք դարձնելով առավել անկանոն ու քաոսային: Ավելին, ՀՀ Նախագահի վերջին շրջանի հայեցակարգային ելույթները միտված են զսպելու Ադրբեջանի հակահայկական մետաստազները»,- այս մասին Aysor-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ, վերլուծական կենտրոնի պետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Նրա խոսքերով, վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը հետևողականորեն իրագործում է մի շարք շոշափելի քայլեր Ադրբեջանի հակահայկական քարոզչության համակարգին հավուր պատշաճի հակ ... Շարունակություն »
Просмотров: 529 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից «ճագարային պարբերականությամբ» արվող ռազմատենչ հայտարարությունների «ազդեցության գործոնը» (impact factor) վաղուց դարձել է ինքնաբավ: Այս պարագայում լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը փոխակերպեցին Ադրբեջանի հասկանալի ջղաձգումները` դրանք դարձնելով առավել անկանոն ու քաոսային: Ավելին, ՀՀ Նախագահի վերջին շրջանի հայեցակարգային ելույթները միտված են զսպելու Ադրբեջանի հակահայկական մետաստազները»,- այս մասին Aysor-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ, վերլուծական կենտրոնի պետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Նրա խոսքերով, վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը հետևողականորեն իրագործում է մի շարք շոշափելի քայլեր Ադրբեջանի հակահայկական քարոզչության համակարգին հավուր պատշաճի հակ ... Շարունակություն »
Просмотров: 553 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն «Տեխնիկական աճի ակցիա» միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական ընկերության հետ համատեղ ուրանի չափումներ է կատարել Սյունքի մարզում: Չափումները ցույց են տվել, որ նորմայից որևէ շեղում չկա, իսկ աննշան շեղումները պայմանավորված են տեղանքի`ծովի մակերևույթից բարձր լինելով: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Հողում և ջրում ռադիոիզոտոպների քանակությունը պարզելու համար նմուշներն ուղարկվել են ատոմակայան, իսկ ստորջրյա մասերում առայժմ հետազոտություն կատարելու հնարավություն կենտրոնը չունի: Հետազոտության արդյունքները, Մարտիրոսյանի խոսքով, կհրապարակվեն սպեկտրալ անալիզից հետո:
Просмотров: 526 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

Բազմիցս անդրադարձել ենք ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցելությանը, որի ընթացքում մի շարք հանդիպումներ են նախատեսված: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը Մոսկվայից, այսօր երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած բարեգործական ճաշկերույթին:

Վաղը՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ նախագահը ներկա է գտնվելու Ռուսաստանի հայերի միության համագումարին, այնուհետև հանդիպումներ է ունենալու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Իսկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Ռուսաստանի հայերի միության կազմավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր համերգին:

Просмотров: 537 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հետևյալ աշխատությունները`

ա. «Ավետարանների գրպանի հունարեն-գրաբար բառարան»: Մարիաննա Ապրեսյանի պատրաստած բառարանը նախատեսված է Ս. Գրքի թարգմանական և մեկնողական հարցերով զբաղվողների, ուսանողների, հոգևորականության և հայագիտական լայն շրջանակների համար: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ տեր և տիկին Վլադիմիր Ենգիբարյանի և Բելա Ժամգարյանի:

բ. «Գիրք աղոթից, որ կոչի Կիպրիանոս» աղոթագրքերի շարքի Գ հատորը: Հայերեն առաջին տպագիր գիրքը` Ուրբաթագիրքը, աղոթքների ժողովածու լինել ... Շարունակություն »
Просмотров: 576 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են և բարձր գնահատեց առկա քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հայ-գերմանական համագործակցությունը կարևորվեց նաև Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում:
Просмотров: 576 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «OHL» ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։

Հյուրերը վարչապետին են ներկայացրել «OHL» ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։

Ինչպես հայտնեցին ՀՀ Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։
Просмотров: 572 | Добавил: Voskanapat | Дата: 16.11.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ