Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը՝ Փոլ Վիլլի (Բելգիա) գլխավորությամբ, մեկնել է Ադրբեջան՝ նոյեմբերի 7-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու համար, նշվում է Բաքվում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության տեղեկատվության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա»-ն, 30 հոգուց բաղկացած պատվիրակությունը հետևելու է ընտրական գործընթացներին նոյեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում: Պատվիրակության անդամները կհանդիպեն Ադրբեջանի իշխանության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների ընտրական գործընթացը կլուսաբանվի ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինսիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդների հետ համատեղ, իսկ նոյեմբերի 8-ին նրանք հանդես կգան ընտրությունների վերաբերյալ համատեղ գնահատականներով: ԵԽԽՎ-ի երկարաժամկետ առաքելությունը հետևում է ընտրական գործընթացին սեպտեմբերի 28-ից: Ավելի վաղ առաքելությունը հանդես էր
...
Շարունակություն »
Просмотров:
536
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.11.2010
|
|
«Ադրբեջանի կողմից գերության մեջ զոհված ՀՀ քաղաքացու մարմնի հանձնումը գերի ընկած հայրենակցի փոխարեն սոսկ սիմվոլիկ էր»: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Գերու փոխանցումը տեղի է ունեցել աստրախանյան պայմանավորվածության շրջանակներում, և այս ամենի մեջ որոշակի սիմվոլիկա կա: Մենք նրանց կենդանի մարդ տվեցինք, իսկ նրանք մեզ՝ դագաղով մարմին»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Մանասյանը: Փորձագետը նաև նշեց, որ չկա ոչ մի երաշխիք, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակական կլինի: «Գործընթացը պետք է շարունակական լինի, ամեն դեպքում, դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Աստրախանում, չէ՞ որ երեք նախագահներ չէին հավաքվել մի գերու հարցով: Սակայն համոզմունք չկա, որ Ադրբեջանը չի խախտի պայմանավորվածությունը, նա անհուսալի գործընկեր է», – ասաց նա: Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա»-ն, փորձագետը նաև նշել է, որ հանձ
...
Շարունակություն »
Просмотров:
601
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.11.2010
|
|
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին, որպեսզի հնարավոր լինի դրանք լուծել: «Մենք պետք է խոսենք և բացասական, և դրական երևույթների մասին: Եթե մենք ինքներս լռենք մեր խնդիրների մասին, ապա դրանք երբեք չեն լուծվի», – հայտարարեց վարչապետը Գառնի գյուղում ջրագծի բացումից հետո: Նախօրեին ՀՀ կառավարության ղեկավարը կտուկ քնադատության է ենթարկել մի շարք պետական կառույցների և ծառայությունների գործունեությունը՝ մի շարք նախարարություններում կադրային լուրջ փոփոխություններ պահանջելով: Ինչպես տեղեկացնում է <<Նվոստի- Արմենիա>> լրատվականը, տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային վերադասավորությունների մասին իրենց առաջարկները ներկայացնել պարտավոր են գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և գիտություններ նախարարությունները: «Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև, քանի որ դա մեր խնդիրների լուծման երաշխիքն է: Մյուս կողմից կյանքը շարունակվում է, և մենք շատ նվաճումներ ունենք», – նշել է
...
Շարունակություն »
Просмотров:
588
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.11.2010
|
|
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին» բանաձևի նախագիծը հանվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգից: Այս մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Նա նշել է, որ հայկական կողմը սկզբից էլ դեմ էր ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևի քննարկմանը, քանի որ այս հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: «Սակայն երբ բանաձևի նախագիծը օրակարգ մտցվեց, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան խմբագրական առաջարկներով, որոնք պարզություն մտցրեցին», – ասել է Ավագյանը: Ինչպես տեղեկացնումէ Նովոստի-Արմենիա-ն, այս կապակցությամբ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հուլիսի վերջին նամակով դիմել էր ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան խնդրի քննարկումից:
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.11.2010
|
|
Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` անցյալ ամիս Հայաստան կատարած այցով: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրանի մարզերի ու նահանգների համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ՀՀ Արմավիրի մարզի եւ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի միջեւ ստորագրված պայմանագիրը դրա վկայությունը կլինի, իսկ Արեւմտյան Ատրպատականի նահանգապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական ծրագրի կվերածվեն: ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգա
...
Շարունակություն »
Просмотров:
637
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.11.2010
|
|
Նոյեմբերի 3-ին և 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 45 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 300-ից ավելի կրակոց: Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
/Times.am- Հայաստանի լուրեր/
Просмотров:
542
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.11.2010
|
|
Աշխարհում մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող առաջատար երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նիդերլանդները, Կանադան, Շվեդիան և Գերմանիան։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժողովուրդների իրական հարստությունը. Մարդու զարգացման ուղիները» զեկույցում։ Ինչպես հաղորդում է Tert.am-ը, զեկույցում տեղ են գտել տարբեր երկրներում կենսամակարդակի, սոցիալական ապահովության, առողջապահության, բնակչության կրթական և մշակութային զարգացման մակարդակի, հանցավորության, շրջակա միջավայրի պաշտպանության վիճակի, որոշումների կայացման գործում մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող պետությունների շարքում են նաև Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուկրաինան։ Այս երկրները զբաղեցնում են, համապատասխանաբար, 61-րդ, 65-րդ, 66-րդ, 67-րդ և 69-րդ տեղերը։ Վրաստանը այդ ցանկում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 76-րդ։ Մարդկային զարգացման մի
...
Շարունակություն »
Просмотров:
619
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.11.2010
|
| |