| | Ստատիստիկա | 
|---|
 | 
 Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 | 
 | 
 БлогГлавная » 2010 » Ноябрь » 04 
 | 
| 
		
		ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրում Հայաստանի գլխավոր փոխզիջումը բանակցություններն ինքնուրույն անցկացնելն է՝ առանց Ղարաբաղի մասնակցության, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: 
 «Մեր բոլոր նախատեսված գործողություններն ու քայլերը պետք է իրականացվեն այն բանի շուրջ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Դավթյանը: 
 Նրա խոսքերով՝ վաղ թե ուշ կգա ժամանակը, երբ Ղարաբաղն ինքը կվարի բանակցությունները:... 
		
			Շարունակություն » 
		
		
		
			Просмотров:
			541
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեկ ամիս առաջ ադրբեջանական գերության մեջ զոհված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: 
 «Փորձաքննության արդյունքները կներկայացվեն հասարակությանը առավելագույնս կարճ ժամկետներում», - ասաց նա: 
 Երևանը Բաքվին է հանձնել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայկական սահմանն անօրինական հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևին՝ փոխարենը ստանալով ադրբեջանական գերության մեջ զոհված հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը։ 
		
		
		
			Просмотров:
			606
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 
 ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` վստահություն հայտնելով, որ պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը: 
 
		
		
		
			Просмотров:
			563
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանումներ է տվել նիստում հավանության արժանացած կենսաթոշակների վճարման կարգի վերաբերյալ, ՀՀ Կառավարության մամլո ծառայությունը։ 
 Ըստ նախարարի, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում իրականացվող վճարման նոր կարգը կկիրռավի 2011 թվականի հունվարից`երկու եղանակով` կանխիկ և անկանխիկ։ Անկանխիկ կենսաթոշակը կենսաթոշակառուին կվճարվի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Այն հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցած գումարը տնօրինել առանց ժամկետային սահմանափակման` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակը։ 
 
		
		
		
			Просмотров:
			616
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Այսօր հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին հանձնվեց ադրբեջանցի սահմանախախտ զինվորը: Իսկ Բաքուն իր հերթին հայկական կողմին է փոխանցել գերության մեջ մահացած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի աճյունը: 
 Հիշեցնենք, որ ըստ հոկտեմբերի 27-ի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության, որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ անհապաղպետք է փոխանակեին ռազմագերիների և վերադարձնեին զոհվածների աճյունները, ինչպես նաև` հարկ է առաջնորդվել այս մոտեցումներով նաև հետագայում` հաշվի առնելով այդ հարցերի զուտ հումանիտար կողմը: 
 
		
		
		
			Просмотров:
			551
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ԱՄԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: 
 Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ: 
 ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմին գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադ
		
		... 
		
			Շարունակություն »
		
	 
		
		
		
			Просмотров:
			573
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Վրաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Բաչո Ախալայան եւ Միխայիլ Յեժելը նախօրյակին Թբիլիսիում քննարկել են «պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա զագացման հարցերը»: Այդ մասին երկու երկրների պաշտպանության նախարարները լրագրողներին հայտնել են իրենց հանդիպման ավարտից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 
 «Մենք քննարկեցինք երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, Վրաստանի եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների բարեփոխման, միմյանց փորձն ուսումնասիրելու եւ այդ բնագավառում տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ կադրերի պատրաստման հարցերը»,- նշել է Յեժելը: Իր հերթին Բաչո Ախալայան ասել է, որ «Վրաստանը կարեւոր նշանակություն է տալիս փորձի փոխանակման, կադրերի պատրաստման, զինված ուժերի բարենորոգման ոլորտում Ուկրաինայի
		
		... 
		
			Շարունակություն »
		
	 
		
		
		
			Просмотров:
			568
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավիթօղլուի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ANS Press-ը` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: 
 Ադրբեջանի արտգործնախարարը Թուրքիայում մասնակցում է Աֆղանստանի շուրջ տարածաշրջանային տնտեսական համագործակցության չորրորդ խորհրդաժողովին: Չորեքշաբթի կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: 
 
		
		
		
			Просмотров:
			555
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանը եւ դրա հիմնական կոմիտեների աշխատանքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 
 Մասնավորապես, նոյեմբերի 3-ին քննարկումներ են տեղի ունեցել «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» օրակարգային կետի շուրջ, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրավունքի այս կարեւոր սկզբունքի այժմեականությունը եւ կարեւորությունը: 
 
		
		
		
			Просмотров:
			469
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			04.11.2010
		
		 | 
		
	 |  | 
 |   |