Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգահան Կարեն Գրիգորյանը խոսեց հեղինակային իրավունքների ոտնահարման շուրջ և նշեց, որ մի շարք ադրբեջանական, վրացական կայքեր ներկայացնում են իր հեղինակային ձայնասկավառակը` առանց թույլտվության:
«Ադրբեջանական կայքերում ձայնասկավառակը ներակայացվում է որպես ադրբեջանական երաժշտություն, իսկ ես որպես ադրբեջանցի երգահան»,- շեշտեց Կ. Գրիգորյանը և հավելեց, որ ձայնասկավառակում ներառված են իր հեղինակային երգերը հայ ժամանակակից կատարողների ներկայացմամբ:
Ըստ նրա, ադրբեջանական կայքերում հայ կատարողների անունները փոփոխված են և սկավառակը վաճառքի է հանվել` բացառությամբ հայերեն երկու եր
...
Շարունակություն »
Просмотров:
477
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.11.2010
|
|
ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը Ռուսաստանի Կազան քաղաքում կանցկացվեն 2011 թ. մայիսի 3-27-ը: Ութ գրոսմայստերներ` Տոպալովը, Կառլսենը, Կրամնիկը, Արոնյանը, Գելֆանդը, Մամեդյարովը, Ռաջաբովը և Կամսկին, պետք է մինչև 2010 թ. դեկտեմբերի 22-ը հաստատեն իրենց մասնակցությունը: Հրապարակվել են նաև պահեստային մասնակիցների անունները` Գրիշչուկ, Յակովենկո, Վան Յու:
Այսպիսով, եթե Կառլսենը, այնուամենայնիվ, խաղա, Արոնյանի մրցակիցն առաջին փուլում կլինի Գելֆանդը, իսկ եթե նորվեգացին հաստատի իր հրաժարականը, Լևոնը կհանդիպի Գրիշչուկի հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Просмотров:
531
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.11.2010
|
|
Ամբողջ աշխարհում շատ կարևորվում է տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային համաձայնությունների բացահայտումը, որի համար կիրառվում է 2 գործիք` կարգավորող մարմնի վերահսկողական ուժեղ լիազորություններ, որպեսզի մրցակցությունը պաշտպանող մարմինները կարողանան տեղերում ստուգումներ իրականացնել, մտնել տնտեսվարողների ցանկացած տարածքներ, կատարել ձայնագրություններ ու տեսագրություններ (ներկայումս ՀՀ օրենսդրության մեջ այդ գործիքները բացակայում են), և երկրորդը` պատժամիջոցների մեղմման ծրագիրն է, երբ կարտելի (հանցավոր համաձայնության) մասնակցած ընկերություններից առաջինը` խոստովանելու դեպքում, պատժից ազատվում է, ինչը նույնպես ամբողջ աշխարհում տարածված է և լայնորեն կիրառվում է (սա ևս ՀՀ օրենսդրության մեջ դեռ բացակայում է):
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանեց, որ պատժամիջոցների մեղմա
...
Շարունակություն »
Просмотров:
592
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.11.2010
|
|
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ:
Просмотров:
561
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.11.2010
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ: Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, Սափարմուրատ Նիյազովի անվան միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորեց Թուրքմենստանի նրա պաշտոնակից Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Երկու երկրների օրհներգերը հնչելուց հետո նախագահներ Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պատվո պահակախմբի ստուգայց կատարեցին, որից հետո ողջունեցին հայկական ու թուրքմենական պատվիրակությունների անդամներին:
Նշենք, որ Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահին ուղեկցում են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մի շարք բարձրաստիճան պա
...
Շարունակություն »
Просмотров:
619
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.11.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
/Aysor.am/
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.11.2010
|
|
Նոյեմբերի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին Գլենդեյլ քաղաքում բարերար Հակոբ Բաղդասարյանի առանձնատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի մեր հայրենակիցների դերը Արցախին սատարելու գործում` այն համարելով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խթաններից մեկը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետութ
...
Շարունակություն »
Просмотров:
511
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.11.2010
|
| |