Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 30
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհավորելով Ի.Կուխտային դեսպանի բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև նոր թափ կստանա անվտանգության հարցերի շուրջ ռազմաքաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կշարունակվի զարգանալ երկկողմ ռազմական համագործակցությունը: 

/Aysor.am/
Просмотров: 552 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

Ի կատարումն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերի սկզբին Լեհաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների` Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով մեր երկիր է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալության պատվիրակությունը նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորությամբ: Այսօր Արթուր Բաղդասարյանն ընդունել է պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին գործակալության հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր:
Просмотров: 535 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

Այսօր ՀՀ Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է որոշ հանցատեսակների համար փոխել պատժաչափը և ազատազրկման վերին սահման ամրագրել 20 տարին՝ ներկայիս 15 տարվա փոխարեն: Օրինագծի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է:

Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում օրինագծի քննարկումը հետաձգվել էր` ուղարկվելով լրամշակման` 60 –օրյա ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ի պաշտոնական կայքէջը: Լրամշակման ժամկետն ավարտվել էր նոյեմբերի 15-ին, բայց օրինագիծը դեռ հետ չէր ուղարկվել ԱԺ:

Օրինագծի հիմնական նպատակն է` մեղմել գործող ... Շարունակություն »
Просмотров: 530 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

Հայաստանի կողմից Իրանին զինամթերքի ապօրինի վաճառքի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնից Երևանի նկատմամբ որևէ ճնշում կամ պատժամիջոցների կիրառման սպառնալիք երբևիցե չի եղել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` շեշտելով, որ ընդհանրապես առաջին անգամ է լսում Հայաստանի կողմից Իրանին ինչ-որ զենք վաճառելու մասին:

Հիշեցնենք, որ անցած կիրակի Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնց համաձայն, իբր, Պատդեպը նամակով դիմել է ՀՀ ղեկավարությանը` Իրանին զենք վաճառելու մեղադրանքով և պահանջել դադարեցնել դա` պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով:

Просмотров: 548 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանը կարող է պնդել, որ գագաթնաժողովի օրականգ մտցվի հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դիպուկահարների դուրս բերման հարցը, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: 

«Օրակարգում հարց կա, որ հայկական կողմը պնդի, որ ԵԱՀԿ անդամ երկրները որոշում ընդունեն այդ տարածքներից դիպուկահարների պարտադիր դուրս բերման վերաբերյալ»,- ասաց բանախոսը, շեշտելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել դիպուկահարների դուրս բերման անհրաժեշտության մասին` թե միջազգային տարբեր կազմակերպություններում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ:

Просмотров: 577 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

2008-ի մայիսին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` Թուրքիան եղել է այն հնգյակում, որը սպառազինություն, ռազմական օգնություն է տրամադրել Վրաստանին: Ըստ որոշ տեղեկությունների Վրաստանին տրամադրված զինսարքավորումները գերազանցել են 55 մլն դոլարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով թուրք-վրացական ռազմական համագործակցության և դրանց վտանգները Հայաստանի համար թեմայի շուրջ, ասաց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Իվանովը: 

«Բնականաբար Թուրքիան Վրաստանի սիրուն աչքերի համար չէ այդքան գումար ծախսում: Դա ավելի շատ պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներով, քանի որ Թուրքիան ձգտում է ամեն կերպ ուժեղացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը` թուրքացնելով շատ բնագավառներ»,- ասաց Իվանովը:&nbs ... Շարունակություն »
Просмотров: 556 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

Թուրքական զինված ուժերը միշտ էլ ցանկանում են մեծ դերակատարություն ունենալ ադրբեջանական բանակի արդիականացման և սպայական վերապատրաստման գործում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նա նշեց, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական բանակներում մեծ աշխատանքներ են տարվում սպայական անձնակազմի վերապատրաստական աշխատանքների ուղղությամբ: Հովսեփյանի խոսքերով` Թուրքիայի գրեթե բոլոր ռազմական ուսումնական հաստատություններում` ցամաքային, ռազմածովային, ռազմաբժշկական, վերապատրաստվում են ադրբեջանական սպաներ, ենթասպաներ: 

Просмотров: 528 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

Նոյեմբերի 29-ին Ռոմանիո Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքն (His Beatitude Daniel, Patriarch of the Romanian Orthodox Church) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Ջերմ և բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերն առավել խորացնելու և ամրացնելու հարցեր:

Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը:

Просмотров: 516 | Добавил: Voskanapat | Дата: 30.11.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ