Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 12 » Տիգրան Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնելու Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը
16:50
Տիգրան Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնելու Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը
«Հայ-չինական համաժողովը վկայում է այն մասին, որ մեր երկրների տնտեսական հարաբերությունները բավականին արագ տեմպերով են զարգանում, որի համար հիմք է ծառայում երկու ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունը»:
Այս մասին այսօր հայ-չինական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք մեծ ներուժ ենք տեսնում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Դրան հասնելու համար կգործադրենք բոլոր ջանքերը, և կանենք առավելագույնը»,- նշեց Տ.Սարգսյանը:

Վարչապետը մեկ անգամ ևս նշեց, որ թեև հայ-չինական տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին բուռն զարգանում է, 2010թ.-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 436 մլն դոլար, սակայն դա բավարար չէ, քանի որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ պոտենցիալ կա: «Մենք պետք է անենք հնարավորինս, որպեսզի այդ համագործակցությունն էլ ավելի մեծանա»,- նշեց Տ.Սարգսյանը:

Ըստ նրա, Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, լեռնահանքային, քիմիական արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար, և նշեց, որ չնայած Հայաստանին և Չինաստանին հսկայական տարածություն է բաժանում, բայց երկու երկրների ժողովուրդները միշտ էլ ամուր կապեր են ունեցել միմյանց հետ:
«Հայաստանն իր հարուստ պատմությամբ ապացուցում է, որ ունի տնտեսական մեծ ներուժ արտահանման ծավալները մեծացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Չինաստանն ունի մեծ շուկա, Հայաստանը` որակյալ արտադրանք: Չնայած դրան` Հայաստանից մեր երկիր արտահանման ծավալները շատ փոքր են»,- նշեց Լի Չանչուն` հավելելով, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է նպաստել Հայաստանից ներկրումներին, սակայն հայ գործարարները պետք է ավելի ակտիվ լինեն:

/Panorama.am/

Просмотров: 434 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ