Блог
Главная »
2010 » Ноябрь » 5 » Տ. Սարգսյան. «Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև»
16:38 Տ. Սարգսյան. «Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև» |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին, որպեսզի հնարավոր լինի դրանք լուծել: «Մենք պետք է խոսենք և բացասական, և դրական երևույթների մասին: Եթե մենք ինքներս լռենք մեր խնդիրների մասին, ապա դրանք երբեք չեն լուծվի», – հայտարարեց վարչապետը Գառնի գյուղում ջրագծի բացումից հետո: Նախօրեին ՀՀ կառավարության ղեկավարը կտուկ քնադատության է ենթարկել մի շարք պետական կառույցների և ծառայությունների գործունեությունը՝ մի շարք նախարարություններում կադրային լուրջ փոփոխություններ պահանջելով: Ինչպես տեղեկացնում է <<Նվոստի- Արմենիա>> լրատվականը, տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային վերադասավորությունների մասին իրենց առաջարկները ներկայացնել պարտավոր են գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և գիտություններ նախարարությունները: «Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև, քանի որ դա մեր խնդիրների լուծման երաշխիքն է: Մյուս կողմից կյանքը շարունակվում է, և մենք շատ նվաճումներ ունենք», – նշել է Սարգսյանը:
/Times.am- Հայաստանի լուրեր/
|
Просмотров: 589 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |