Блог
Главная »
2010 » Ноябрь » 1 » Թուրքիան Հայաստանն այլևս չի համարում սպառնալիք ներկայացնող երկիր
11:21 Թուրքիան Հայաստանն այլևս չի համարում սպառնալիք ներկայացնող երկիր |
Թուրքիայի Ազգային անվտանգության քաղաքականությանը վերաբերող «Կարմիր գիրք» անվանվող փաստաթղթում Թուքրիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից փոփոխություններ են կատարվել:
Թուրքական «Tumgazeteler» լրատվամիջոցը, հղում տալով իսրայելական «Haaretz» պարբերականին, նշում է, որ Թուրքիայի Ազգային անվտանգությոն խորհրդի կողմից հաստատված նոր փաստաթղթում Սիրիան, Բուլղարիան, Հայաստանը և Վրաստանը հանվել են Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից:
Փոխարենը առաջին անգամ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների շարքը համալրել է Իսրայելը, ինչը մեծ ամղուկ է բարձրացրել այդ երկրում:
Նշվում է, որ Էգեյան պայմանագրի պատճառով Հունաստանը շարունակում է մնալ սպառնալիք ներկայացնող երկիր Թուրքիայի համար:
/Aysor.am/
|
Просмотров: 477 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |