Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 16 » Սոս Սարգսյանի բաց նամակը Օբամային. Տղամարդիկ այդպես չեն վարվում
15:08
Սոս Սարգսյանի բաց նամակը Օբամային. Տղամարդիկ այդպես չեն վարվում
Հայտնի դերասան 82-ամյա Սոս Սարգսյանը բաց նամակ է հղել ԱՄն նախագահ Բարաք Օբամային` հիշեցնելով Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին նրա տված խոսոտումը, չկատարելը, ընդգծելով, որ իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում:

«Ամերիկան իմ սերնդի համար աշխարհի խիղճն էր, արդարության, բարության, ճշմարտության օրենսդիրը։ Չէ՞ որ մենք ծանոթ էինք մեծ նախագահների փիլիսոփայությանն ու գործերին, սկսած Աբրահամ Լինկոլնից և վերջացրած Թեոդոր Ռուզվելտով։
Մենք հավատո՛ւմ էինք նրանց, հույս տածում ու սպասում։

Իմ սերունդը դաստիարակվում և որպես անհատ ձևավորվում էր՝ կարդալով Բիչեր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը», Մարկ Տվենի, Լոնգֆելլոյի, Հեմինգուեյի, Սարոյանի, Ջեկ Լոնդոնի և մյուս մեծերի ստեղծագործությունները։ Մեզ համար նրանք բարու, մարդասիրության, արդարության սերմնացաններ էին։ Մենք սովորում էինք նրանցից, բայց...

Նահանգներում իշխանության են գալիս մարդիկ, որոնց, ըստ երևույթին, օտար են իրենց իսկ վսեմ իդեալները, իրենց իսկ արժեքները։ Նախագահներ, որոնք խոստանում և չեն կատարում, այլ կերպ ասած՝ խաբում են ամբողջ ժողովրդի։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, բայց դե յուրե չեն հաստատում անցած հարյուրամյակի 15 թվականին հայերի ցեղասպանության փաստը։ Ինչո՞ւ։

Պարոն նախագահ, հայերը՝ հայեր, բայց ձեր ժողովուրդն ու մոլորակի մարդիկ տեսնում են, որ դուք խոստացաք ու չկատարեցիք։ Եվ ինչպե՞ս դա անվանել։

Սո՞ւտ։ Ներեցեք։ Այո՛, սովորական սուտ։

Այլ կերպ չե՛ս անվանի։

Ի՞նչ օրինակ եք տալիս Դուք ձեր հասարակ համաքաղաքացիներին և աշխարհի ազնիվ մարդկանց...
Իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում...

Հասկանալի է, Դուք առաջնորդվում եք Ձեր շահերով, Դուք՝ աշխարհի հզորներդ։

Եվ այսօր հարց եմ ուղղում Ձեզ. դե, իսկ ի՞նչ կասեք փոքր ժողովուրդների շահերի մասին, ո՞ւր կհրամայեք նրանց կորչել և ի՞նչ անել այս ստախոս աշխարհում, առանց բարոյականության, ազնվության։

Եվ ո՞ւր եք տանում մարդկությանն ընդհանրապես։

Պարոն նախագահ, մենք՝ հայերս, անասելի ուրախ էինք Ձեր ընտրվելու առիթով. չէ՞ որ Ձեր նախնիները նույնպես անցել են ստրկության մղձավանջի միջով։ Մենք հուսով էինք, թե Դուք պիտի հասկանայիք այն ժողովրդին, որը հինգ դար շարունակ հեծեծել է թուրքերի լծի տակ, որոնք հրեշավոր գազանություններ գործեցին, վճռելով ոչնչացնել, երկրի երեսից ջնջել ողջ հայությանը։ Այո, այո, դա ցեղասպանություն է։

Պարոն նախագահ, խնդրում եմ՝ կարդացեք Ձեր հայրենակցի, ամերիկացի դասական Ջեյմս Բոլդուինի ասույթը. «Անթույլատրելի է միայն այն, որ ավերածության և մահվան մեղավորները մնան անպատիժ։ Հենց անպատժելիությունն է հանցանքներ ծնում» («Նամակ զարմիկին»)։

Մի՞թե Դուք մեծ տերության ղեկավարը չեք, մի՞թե Դուք չէ, որ պիտի օրինակ ծառայեք մնացյալ աշխարհի համար։ Ազնվության, ճշմարտության, բարոյականության, առաքինության, վերջապես մարդկայնության օրինակ։

Արժանի եղեք մեծ ամերիկացիների իդեալներին։

Միայն ճշմարտությո՛ւնը կարող է փրկել աշխարհը։

Մենք շարունակում ենք հավատալ Ձեզ։

Հ.Գ.- Ի դեպ, Ձեր դեսպանը երազում է վերածել Հայաստանը երկրորդ Ղըրղզստանի»:

/Aysor.am/
Просмотров: 489 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ