| «Կարծում եմ մարդ չպետք է կորցնի իր արմատներն ու դավաճանի հոր ու մոր արյունը, քանզի դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվել է»,- այս մասին Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ, ակնարկելով Արմեն Ջիգարխանյանին ասել է «Համազգային» թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանը:
 Խնդիրը, թե ինչո՞ւ է Ս.Սարգսյանը , փաստորեն, դավաճան որակում որակում հանրահայտ դերասանին նրանում է, որ դերասանը վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի առումով որոշակի արտահայտություններ է արել, որոնք, հարցն ուղղած լրագրողի բնորոշմամբ, բավականին ակտիվ օգտագործվում է ադրբեջանցիների կողմից` հակահայ քարոզչության իամստով:
 
 Ս.Սարգսյանի գնահատականով, Ջիգարխանյանը հագել է իմաստուն ծաղրածուի դիմակ ու ինքն էլ չի հասկանում, թե ինչեր է խոսում. «Հենց այսպես կոպիտ էլ կբնութագրեմ իմ վերաբերմունքն այդ հարցի առնչությամբ»,- ասել է նա:
 
 Սակայն հրաժարվել անձամբ զանգահարել ՌԴ -ում երկար տարիներ բնակվող դերասանին, որպեսզի հայտնի իր վերաբերմունքն այս ամենի առումով. «Մենք մի ժամանակ էինք շատ մտերիմ»,- պարզաբանել է Ս.Սարգսյանը:
 
 Ի դեպ, Ս.Սարգսյանի քննադատություններում բաժին է հասել նաև իշխանություններին: Նրա խոսքերով, ներկայիս իշխանությունները ինչպես որ հարկն է չեն գնահատում արվեստի դերը հանրության կյանքում և չի հասկանում, որ պետության կայացման գործում արվեստի դերը գրեթե ամենակարևորն է. «Իսկ մինչ օրս ես չեմ տեսել Արցախի մասին նկարահանված որակով գոնե մեկ ֆիլմ »,- հավելել է «Համազգային»-ի ղեկավարը:
 
 /Panorama.am/
 |