Блог
Главная »
2011 » Апрель » 16 » Սերժ Թանկյանը Օբամային կոչ է անում կատարել խոստումը
15:19 Սերժ Թանկյանը Օբամային կոչ է անում կատարել խոստումը |
«Պարոն նախագահ, կատարիր քո խոստումը, արդարությունը հասցրու բոլոր հայերին» կոչով բողոքի ակցիա է տեղի ունենալու ապրիլի 21-ին Կալիֆորնիայում: Նման հայտարարություն է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայազգի աշխարհահռչակ երգիչ, «System of a down»-ի մենակատար Սերժ Թանկյանը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սան Ֆրանցիսկոյում լինելու է ապրիլի 20-ին, իսկ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ` ապրիլի 21-ին այցելելու է Լոս Անջելես, որտեղ մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը:
«Նա պետք է լսի մեր հայկական համայնքի խորը հիասթափությունը այն բանից, որ իր տված խոստումը նախագահության տարիներին չկատարեց: Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և արդարությունը հասցնի հայությանը: Լինելով ամենամեծ հայկական Սփյուռքը, պետք է մեր կոչը հասցնենք նրան: Մենք կոչ ենք անում բոլոր հայերին միանալ մեզ` մեր ձայնը տեղ հասցնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
/Aysor.am/
|
Просмотров: 514 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |