Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 25 » Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի հետ
14:08
Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի հետ
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի նախագահն ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում ևս համանման խմբի ստեղծման կարևորությունը:

Մեջլիսում հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրատ Թուրքմենբաշու դամբարան և իր հարգանքի տուրքը մատուցել: Նախագահ Սարգսյանը, Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշարձան, ծաղկեպսակ դրել և ծառ տնկել պատվավոր հյուրերի արահետում: Երկրի ղեկավարը եղել է նաև Սապարմուրատ Թուրքմենբաշու անվան ազգային մշակութային կենտրոնում:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թուրքմենստանի ձիասպորտային համալիր ևս, որտեղ նախագահներին ցուցադրել են համալիրի հպարտությունը համարվող ախալտեկինյան ցեղատեսակի ձիերը: 
Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Թուրքմենստան` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան: 
 
/Aysor.am/
Просмотров: 584 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ