Блог
Главная »
2011 » Апрель » 4 » Սերժ Սարգսյան. Արցախի ժողովուրդն Ադրբեջանի կազմում ապագա չունի
17:36 Սերժ Սարգսյան. Արցախի ժողովուրդն Ադրբեջանի կազմում ապագա չունի |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն Ադրբեջանի կազմում ապագա չունի: Այսօր Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ԼՂՀ ժողովուրդը ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնորոշվել է, պարտադրված պատերազմում պահպանել հայրենիքը և անհնար է նրան զրկել իր անկախությունից:
«Լեռնանին Ղարաբաղի ժողովուրդը, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում: Նա, իրեն պարտադրված դաժան պատերազմի ընթացքում պահպանել է իր հայրենիքը և անհնար է ստիպել նրան` հրաժարվել իր անկախությունից»,- մասնավորապես նշեց նախագահը:
ՀՀ նախագահը հայտնեց, որ սերբ գործընկերոջը տեղեկացրել է բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծեց, որ համակարծիք են եղել այն հարցում, որ թե Կոսովոյի, թե ԼՂ հիմնահարցերի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
/Panorama.am/
|
Просмотров: 481 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |