Блог
Главная »
2010 » Ноябрь » 19 » Սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը
15:49 Սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը |
ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարության և VivaCell MTS ընկերության միջև ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի:
ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով կանոնակարգվել են ՀՀ ԶՈՒ հեռավոր և սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամասերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատների այցելությունները. սահմանվել են այցելությունների երթուղիներն ու ժամանակացույցը: Համաձայն սահմանված կարգի` զորամասեր մեկնող հարազատների ցուցակները կազմվում են տարածքային զինկոմիսարիատներում, իսկ մեկնումը նախատեսված է հանրապետական հավաքակայանից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
/Aysor.am/
|
Просмотров: 492 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |