Блог
Главная »
2010 » Ноябрь » 3 » Ս. Սարգսյանն այցելեց «Այրում–Ջիլիզա» վերանորոգված մաքսային կետը
15:01 Ս. Սարգսյանն այցելեց «Այրում–Ջիլիզա» վերանորոգված մաքսային կետը |
Այսօր Սերժ Սարգսյանն այցելեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան «Այրում–Ջիլիզա» վերանորոգված մաքսային կետը։ Նա շրջայց կատարեց վերանորոգված շենքում, ծանոթանալով տեղակայված սարքավորումներին։
Մասքային կետի պետ Հովիկ Աբովյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերանորոգումից հետո բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված հիմնականում մաքսային կետի գործունեության օպերատիվ մասի հետ, ինչը, ըստ նրա, ապահովում է մաքսային մեծ թողունակություն։
Այսօրվա դրությամբ, ըստ Աբովյանի, թողունակությունը կազմում է օրական 70 վագոն, կամ 400 հազար տոննա ապրանք։ Հիմնականում փոխադրվում է հացամթերք ու սննդամթերք, Պետի խոսքով՝ վերանորոգման համար ծախսվել է 125 մլն դրամ, հաղորդում է Tert.am-ը։
/Times.am- Հայաստանի լուրեր/
|
Просмотров: 488 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |