Блог
Главная »
2010 » Ноябрь » 10 » Քննարկվել է Հայաստանի և Սիրիայի մշակությանին համագործակցությունը
15:11 Քննարկվել է Հայաստանի և Սիրիայի մշակությանին համագործակցությունը |
Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:
Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները:
Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր են գնահատել ընթացիկ տարում մշակութային երկու ծանրակշիռ միջոցառումների` Դամասկոսում «Սպարտակ» բալետի բեմադրումն ու Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Սիրիայում:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ և ՍԱՀ միջև մշակույթի բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությանը: ՍԱՀ նախարարը պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան և այցի շրջանակներում ստորագրել Գործնական ծրագիրը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի մշակույթի օրերն անցկացնել Հայաստանում 2011թ. մայիսին: /Aysor.am/
|
Просмотров: 511 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |