Блог
Главная »
2010 » Ноябрь » 3 » Քալանձդաձե. «Վիզային ռեժիմի դադարեցումը Իրանի հետ նպատակասլաց քայլ է»
14:59 Քալանձդաձե. «Վիզային ռեժիմի դադարեցումը Իրանի հետ նպատակասլաց քայլ է» |
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր ժամանում է Վրաստան:
Ըստ տեղեկատվության, իրանցի պաշտոնյան հանդիպումներ է ունենալու իր վրացի գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ԱԳ գերատեսչության ներկայացուցիչ Քալանդաձեն, այցի ժամանակ Իրանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվելու է վիզային ռեժիմը երկու պետությունների միջեւ չեղյալ համարելու մասին համաձայնագիր:
Քալանձդաձեն, մասնավորապես, նշել էր. «Վիզային ռեժիմի դադարեցումը Իրանի հետ նպատակասլաց քայլ է, քանի որ Իրանից ժամանող զբոսաշրջիկների թիվը մեր երկիր կրկնապատկվել է: Բացի այդ շահագրգռվածություն կա այդ երկրի հետ առեւտրային շրջանառության ծավալները մեծացնելու առումով»:
Ինչպես հաղորդում է Panorama.am կայքը, 10-ամյա դադարից հետո երեկ վերսկսվել է Թբիլիսի-Թեհրան ուղիղ ավիափոխադրումների իրականացումը:
/Times.am- Հայաստանի լուրեր/
|
Просмотров: 507 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |