Блог
Главная »
2011 » Апрель » 13 » Քաղաքագետ. Էրդողանը շարունակում է քեմալական Թուրքիայի քաղաքականությունը
18:05 Քաղաքագետ. Էրդողանը շարունակում է քեմալական Թուրքիայի քաղաքականությունը |
«Իմ երկրում շուրջ 70 հազար հայ է ապրում, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ են: Իմ երկրում ապրող ևս 40 հազար հայ Թուրքիայի քաղաքացի չեն: Մենք նրանց Հայաստան չենք ուղարկում, պահում ենք մեր երկրում: Եթե ցանկանանք, կարող ենք հետ ուղարկել»: Այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը` պատասխանելով հայ խորհրդարանականների հարցին: Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ Էրդողանն առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականի մարտ ամսին BBC-ին տրված հարցազրույցի ընթացքում:
Մեկնաբանելով Էրդողանի այս խոսքերը` քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Times.am-ին ասել է, որ Թուրքիայի վարչապետի նման խոսքերն անընդունելի են: «Շատ տարօրինակ է, որ Էրդողանն այդքան լավ հիշում է ներկայիս Թուրքիայի տարածքում բնակվող հայերի թիվը, սակայն «մոռանում է» այն մասին, որ ընդամենը մեկ դար առաջ այնտեղ բնակվում էին 1,5 միլիոն հայեր», – ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը նշել է, որ ժամանակակից Թուրքիայի կառավարության քաղաքականությունը շատ նման է 20-րդ դարասկզբի Թուրքիայի քաղաքականությանը: «Եվ’ այն ժամանակ, և’ այսօր Թուրքիայի գերակա խնդիրներից էր Հայաստանի հայաթափումը: Այն ժամանակ այդ հարցի «լուծվեց» ցեղասպանությամբ: Այսօր նույնը փորձում են անել բլոկադայի և տնտեսական այլ ճնշումների միջոցով», – վստահություն հայտնեց Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ այս անգամ Թուրքիքայի հակահայկական քաղաքականությունը կձախողվի:
/Times.am/
|
Просмотров: 641 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |