Блог
Главная »
2011 »
Апрель »
22 » ՊՆ. Ադրբեջանական կողմի հրադադարի խախտման մասին հայտարարությունները ուղարկվում են նախանշված համակարգչային ծրագրավորմամբ
17:28 ՊՆ. Ադրբեջանական կողմի հրադադարի խախտման մասին հայտարարությունները ուղարկվում են նախանշված համակարգչային ծրագրավորմամբ |
«Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինել»,-նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, ի պատասախան այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկատվության, թե հայկական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
Շարունակելով պարզաբանումը, ՊՆ մամուլի քարտուղարը նշել է. «Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես ժամը 10:04-ին ու մշտապես Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես 09:56-ին ու մշտապես Թարթառի շրջանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն ու արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ»:
/Panorama.am/
|
Просмотров: 413 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |