Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 5 » Փորձահետ Ա. Մանասյան. «Մենք նրանց կենդանի մարդ տվեցինք, իսկ նրանք մեզ՝ դագաղով մարմին»
16:50
Փորձահետ Ա. Մանասյան. «Մենք նրանց կենդանի մարդ տվեցինք, իսկ նրանք մեզ՝ դագաղով մարմին»

«Ադրբեջանի կողմից գերության մեջ զոհված ՀՀ քաղաքացու մարմնի հանձնումը գերի ընկած հայրենակցի փոխարեն սոսկ սիմվոլիկ էր»: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
«Գերու փոխանցումը տեղի է ունեցել աստրախանյան պայմանավորվածության շրջանակներում, և այս ամենի մեջ որոշակի սիմվոլիկա կա: Մենք նրանց կենդանի մարդ տվեցինք, իսկ նրանք մեզ՝ դագաղով մարմին»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Մանասյանը: Փորձագետը նաև նշեց, որ չկա ոչ մի երաշխիք, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակական կլինի:
«Գործընթացը պետք է շարունակական լինի, ամեն դեպքում, դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Աստրախանում, չէ՞ որ երեք նախագահներ չէին հավաքվել մի գերու հարցով: Սակայն համոզմունք չկա, որ Ադրբեջանը չի խախտի պայմանավորվածությունը, նա անհուսալի գործընկեր է», – ասաց նա:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա»-ն, փորձագետը նաև նշել է, որ հանձնումը պետք է տեղի ունենա գերու ցանկությամբ, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է դա հաշվի առնի:
Հիշեցնենք, որ Երևանը հինգշաբթի Բաքվին է հանձնել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայկական սահմանն անօրինական հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևին՝ փոխարենը ստանալով ադրբեջանական գերության մեջ կասկածելի հանգամանքներում զոհված հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը:
Փոխանցումը տեղի է ունեցել ի կատարումն 2010 թ.-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված համաձայնագրի՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ:
 
/Times.am- Հայաստանի լուրեր/
Просмотров: 551 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ