Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 8 » Փորձագետ. Հազարավոր մարդիկ արդեն հարցնում են, թե ինչպես կարող են ձեռք բերել Երևան-Ստեփանակերտ չվերթի տոմսեր
16:24
Փորձագետ. Հազարավոր մարդիկ արդեն հարցնում են, թե ինչպես կարող են ձեռք բերել Երևան-Ստեփանակերտ չվերթի տոմսեր
«Ադրբեջանի արած հայտարարությունից հետո իրենցից շատերը փոշմանեցին, քանի որ առաջին հերթին տեխնիկապես դժվար է լեռնային հարթավայրից թռչող ինքնաթիռ խոցելը: Ռազմական հատկանիշների վերլուծությամբ` լեռնային պարագայում ցանկացած համակարգ դժվար է խոցել. մեր ունեցած դիրքը նրանցը թույլ չի տալիս, որ տեխնիկական միջոցները գործեն Արցախի տարածքում` թեկուզ միայն հակահարվածի վտանգից ելնելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով ադրբեջանական կողմի` Երևան-Ստեփանակերտ չվերթի ինքանթիռնեը ոչնչացնելու մասին հայտարարություններին, նման մեկնաբանությամբ հանդես եկավ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Բանախոսը հիշեցրեց 1992թ-ը, երբ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը խոցեց 3 հայկական քաղաքացիական ինքնաթիռ: Խոցված ինքնաթիռներից մեկը կործանվեց, մյուս երկուսը վթարային վայրէջք կատարեցին:
«Երեք ինքնաթիռներն էլ խոցվել էին ռազմական միջոցներով, և պետք չէ հավաստել, թե դա հումանիստական խախտում էր: Ադրբեջանական կողմին զսպող ներքին շապիկ չի եղել ու չի լինի, բայց վախի ու զսպվածության զգացողություն կա արտաքին ուժերի կողմից»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ Ադրբեջանի կողմից արված հերթական քայլը նպատակ ուներ ստուգել հակամարտող կողմի տրամադրությունը:

Ասուլիսի մասնակից ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ փաստեց, որ քաղաքացիական ինքնաթիռ խոցելու սպառնալիքն արդեն իսկ տեղեկատվական ահաբեկչության փաստ է:
«Իրականում Ադրբեջանը կարողացել է ներազդել հասարակության վրա: Բայց Հայաստանի նախագահի հայտարարությամբ փոխվեց վերաբերմունքը: Ինձ ամեն օր Արցախից հազարավոր մարդիկ են զանգում ու հարցնում, թե ինչպես կարող են ձեռք բերել այդ չվերթի տոմսերից»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, պետք է ադրբեջանական կողմի այդ հայտարարության հետ կապված բանաձևեր մշակել, լոբինգ իրականացնել, զեկույցների պատրաստել, որ միջազգային կառույցներն էլ իրենց ձայնը բարձրացնեն:

/Panorama.am/

 
Просмотров: 433 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ