Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 7 » Օշականում շուտով կբացվի ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիր
15:52
Օշականում շուտով կբացվի ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիր
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր ծանոթացել է 1827-ին Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին: Այդ մասին տեղեկացնում են հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության լրատվական ծառայությունից: Օշականի հուշահամալիրը դեսպանը համարել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից մեկը:

Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրել է կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Վերջինն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` հուշահամալիրի բարեկարգման ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.: Մեր օրերում Օշականի հուշահամալիրը հայտնվել էր անմխիթար վիճակում: «Օշականի հուշահամալիրի վերածնունդ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրան նոր շունչ հաղորդել:

Սա «Պատվի գործ» կազմակերպության երկրորդ լայնամաշտաբ ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգումն էր: Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին` Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ: Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողության օրվա մասին կհայտնվի մոտակա օրերին:

/Panorama.am/

Просмотров: 472 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ