Блог
Главная »
2011 »
Апрель »
22 » «Օբամա, պահիր խոստումդ». այսպես են դիմավորել ԱՄՆ Նախագահին 1500 հայեր` Լոս Անջելեսում
16:44 «Օբամա, պահիր խոստումդ». այսպես են դիմավորել ԱՄՆ Նախագահին 1500 հայեր` Լոս Անջելեսում |
ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին նախապատրաստական քարոզարշավի շրջանակներում դրամահավաքի նպատակով Լոս Անջելես ժամանած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային տեղի ամերիկահայերը դիմավորել են բողոքի ակցիաներով: Ինչպես գրում է այսօր «Ասբարեզ» թերթը, մոտ 1500 տեղաբնակ ամերիկահայեր ցուցապաստառներով ու «Օբամա, պահիր խոստումդ» վանկարկումներով Sony Picture ստուդիայի մոտ դիմավորել են նախագահին, որտեղ էլ վերջինս պատրաստվում է մասնակցել միջոցառմանը:
Թերթի հաղորդմամբ, ցույցին մասնակցել են մի շարք անվանի ամերիկահայ գործիչներ, ինչպես օրինակ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամ Հովան Թաշճյանը, Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Անդրանիկ Կիզիրյանը, «System of a Down» խմբի երկիչ հանրահայտ Սերժ Թանգյանը, լրագրողներ, ուսանողներ և այլոք:
Սերժ Թանկյանի նախաձեռնությամբ, ցուցարարների ստուդիայի դարպասների մոտ շարունակաբար կրկնել են Օբամայի 2008 թ-ի քարոզարշավի հայտնի խոստումը, «Որպես նախագահ, խոստանում եմ, որ կճանաչեմ Ցեղասպանությունը»:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թանկյանը ցանկություն է հայտնել, որ Օբաման շարունակի նախագահել Միացյալ Նահանգները, սակայն իրենց աջակցությունը ստանալու համար երգիչը հորդորել է նախագահին կատարել տված խոստումները:
/Panorama.am/
|
Просмотров: 405 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |