«Ուրախ եմ արձանագրել որոշակի առաջընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում», - այս մասին Euronews-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` անդրադառնալով Հարավային Կովկասի ու Մերձդնեստրի հակամարտությունների լուծմանն ուղղված իր երկրի կողմից ԵԱՀԿ-ում նախագահության տարիներին կատարված քայլերին:
«Սույն թվականի նոյեմբերին առաջին անգամ վերջին 5 տարիների ընթացքում կայացել է ԵԱՀԿ հովանու ներքո մի շարք միջազգային փորձագետներ այցելեցին Լեռնային Ղարաբաղ` տեղում գնահատելու հումանիտար իրավիճակը», - նշել է Նազարբաևը:
«Ողջունում ենք նաև նախագահներ Դ. Մեդվեդևի, Ս. Սարգսյանի ու Իլ. Ալիևի հոկտեմբերի 27-ին ընդունված համատեղ հայտարարությունը, որով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեցին փոխանակել ռազմագերիներին ու զոհվածների աճյունները», - հավելել է նա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
/Aysor.am/
|